Լրահոս

12.01.2012 10:37


Եգիպտոսում ավարտվել են խորհրդարանական ընտրությունները

Եգիպտոսում ավարտվել են խորհրդարանական ընտրությունները, որոնք շարունակվում էին մոտ մեկուկես ամիս։ Չորեքշաբթի երեկոյան մի շարք գավառներում փակվել են ընտրատեղամասերը, որտեղ երկու օրերի ընթացքում անցկացվում էին մեկ մանդատ ունեցող շրջանների ընտրությունները։

Ինչպես հայտարարվել է մայրաքաղաք Կահիրեում, հունվարի 23–ին տեղի կունենա խորհրդարանի առաջին նիստը։ Նոր գումարման Ժողովրդական ժողովի նստաշրջանի բացման ժամանակ ելույթով հանդես կգա Եգիպտոսի զինված ուժերի Բարձրագույն խորհրդի ղեկավար, ֆելդմարշար Հուսեյն Տանտաուին։ «Ալ–Ահրամ» օրաթերթի տվյալների համաձայն՝ նա կհայտարարի իշխանությունը երկրի քաղաքացիական ղեկավարությանը հանձնելու ժամկետների մասին։

Ընտրությունների վերջին փուլերը չեն կարողացել էականորեն ազդել խորհրդարանում հայտնված ուժերի դասավորության վրա, որտեղ տեղերի մեծամասնությունը պատկանում է իսլամիստներին, այլ ոչ թե նախկին նախագահ Հոսնի Մուբարաքի կուսակցությանը։

Առջևում երկրին սպասվում է խորհրդարանի վերին պալատի՝ Խորհրդատվական խորհրդի ընտրությունների երկու փուլ, որից հետո խորհրդարանի երկու պալատների պատգամավորները 100 անդամից բաղկացած հանձնաժողով կտեղծեն երկրի նոր սահմանադրության մշակման համար։

Այս խորագրի վերջին նյութերը