Կարծիք

03.04.2026 15:02


Խաղահրապարակների կառուցումը հաճախ ձգձգվում է, իսկ առկա խաղահրապարակները չեն պահպանվում պատշաճ վիճակում

Խաղահրապարակների կառուցումը հաճախ ձգձգվում է, իսկ առկա խաղահրապարակները չեն պահպանվում պատշաճ վիճակում

Քաղաքային իշխանությունն առիթը բաց չի թողնում բարձրաձայնել, որ երեխաների համար շարունակաբար խաղահրապարակներ են կառուցվում։

Այնուամենայնիվ, իրականությունն այն է, որ խաղահրապարակների կառուցումը հաճախ ձգձգվում է, իսկ առկա խաղահրապարակները չեն պահպանվում պատշաճ վիճակում։

Մասնավորապես, Ավան վարչական շրջանի խաղահրապարակներում հաճախ հանդիպող խնդիրներն են՝

կոտրտված սղարաններ,

պոկված ճոճարաններ,

միայն հենակներով մնացած նստարաններ,

անբարեկարգ զրուցարաններ,

աղբի կուտակումներ և այլ թերություններ։

Հ.Գ. Երևան քաղաքի 2026 թվականի բյուջեով «Բակային տարածքների և խաղահրապարակների հիմնանորոգում և պահպանում» ծրագրով նախատեսվել է շուրջ 5.05 մլրդ դրամ, որը պետք է ուղղվի բակային տարածքների բարեկարգման և խաղահրապարակների կառուցման ու պահպանման աշխատանքներին։

Երևանի ավագանու «Մայր Հայաստան» խմբակցության անդամ Արմեն Քոչարյանի ֆեյսբուքյան էջից

Այս խորագրի վերջին նյութերը