Ռ. Զոհրաբյան. «Հայաստանը միայնակ չի կարող լուծել Արցախի հարցը»
-Արցախի հարցը մեզ համար շատ կարևոր է, և մենք տարիներ շարունակ աշխատում ենք դրա լուծման համար։ Կարելի է ասել' աշխարհով մեկ ենք արել, ամբողջ աշխարհը խառնված է այս խնդրում։ Աշխարhի հզորներն այսօր Մինսկի խմբի անդամ են, որոնց առաջարկների հիման վրա փորձում ենք լուծել Ղարաբաղի խնդիրը,-այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասել է ՀՀԿ փոխնախագահ Ռազմիկ Զոհրաբյանը։
Բանախոսը նաև հավելել է, որ Հարավային Սուդանի ինքնորոշման հանրաքվեն Ղարաբաղի համար նախադեպ է։
-Ղարաբաղը և՛Սուդանից շուտ, և՛ Կոսովոյից շուտ հայտարարել է իր անկախության մասին, պարզապես Սուդանի և մեր տարբերությունը նրանում է, որ Սուդանում երկու համայնքները պայմանավորվել են անցկացնել հանրաքվե, մենք Ադրբեջանի հետ չենք կարող պայմանավորվել ։
ՀՀԿ փոխնախագահը նաև նշել է, որ Հայաստանի Հանրապետությունը միայնակ չի կարող լուծել ոչ՛ Արցախի հարցը, ոչ՛ ցեղասպանության. ամբողջ հայությամբ պետք է դա անել՝ներգրավելով նաև հայկական սփյուռքը։

7or.am