Լրահոս

13.01.2011 13:10


Նաիրա Զոհրաբյան. «Ինչքան էլ մամուլը փորձի թեժացնել ՀՀԿ–ԲՀԿ թեման, դրանից մեր ասելիքը չի փոխվի»

Նաիրա Զոհրաբյան. «Ինչքան էլ մամուլը փորձի թեժացնել ՀՀԿ–ԲՀԿ թեման, դրանից մեր ասելիքը չի փոխվի»

Լրագրողների հետ հանդիպման ժամանակ ԲՀԿ պատգամավոր, Հայաստանի ԱԺ եվրոպական ինտեգրման հարցերի հանձնաժողովի նախագահ Նաիրա Զոհրաբյանը պատասխանելով այն հարցին, թե 2012թ. ընտրությունների նախաշեմին անընդահտ շրջանառվող' ՀՀԿ-ԲՀԿ խմորումների մասին շրջանառվող լուրերերի համատեքստում արդյոք ԲՀԿ-ն կոալիցիայում իրեն տեսնո՞ւմ է՝ ասել է, թե այդ հարցերին հաստակ պատասխան տվել է ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանը։

-Ես հասկանում եմ, որ կրկնությունը գիտության մայրն է, բայց ամեն անգամ կրկնել և ասել, որ այն, ինչ որ ասաց կուսակցության նախագահը, ուժի մեջ է, ես դրան ավելացնելու ոչինչ չունեմ։ Ես հասկանում եմ, որ թերևս շատ սկանդալային, ինտրիգային թեմա է ՀՀԿ-ԲՀԿ թեման անընդհատ շրջանառության մեջ դնելը, բայց կարծում եմ, որ մեկ անգամ ասվել է կուսակցության նախագահի կողմից։ Հենց ՀՀԿ-ի 20-ամյակին նվիրված միջոցառման ժամանակ լրագրողները մոտեցել են և հարցրել կուսակցության նախագահին, ու նա  հստակ պատասխանել է այդ հարցերին։ Ինչքան էլ մամուլը ամեն օր փորձի թեժացնել այս խնդիրը, ես չեմ կարծում, որ դրանից մեր ասելիքը պետք է փոխվի,-նշել է նա։

7or.am

 

Այս խորագրի վերջին նյութերը