Արցախը Ադրբեջանի կազմում ճանաչելու հետ կապված «ինքնիշխան» Փաշինյան Նիկոլը Պուտինի առաջ նստած արդարանում է, թե ինքը գնաց այդ քայլին միայն այն բանից հետո, երբ Ռուսաստանի ղեկավարը երկու անգամ հայտարարեց, որ Արցախը դե յուրե Ադրբեջանի կազմում է եղել։
Թողնենք այն հանգամանքը, որ նույնիսկ Հայաստանը չէր ճանաչել Արցախի անկախությունը, Ռուսաստանն ու որևէ այլ երկիր ինչո՞ւ պետք է անկախություն ճանաչեին։
Բայց զավեշտը Փաշինյան Նիկոլի արդարացումն է։ Իր կողմից Արցախն Ալիևին հանձնելու փաստը հիմնավորում է 3-րդ երկրի ղեկավարի հայտարարություններով։ Այսինքն դու այդքան «ինքնիշխան» ես, որ հուզվել ես 3-րդ երկրի ղեկավարի խոսքերից ու վազել ես Պրահա՝ Արցախը հանձնել Ադրբեջանին։ Բա որ վախն էլ ասեն՝ գնա գլուխդ պատովը տուր, գնալո՞ւ ես։
Իրականում Փաշինյան Նիկոլը լավ է հասկանում, թե ինչ պատմական հանցագործություն է արել Արցախի ու արցախահայերի հետ, ուստի չի հանդարտվում ու փորձում է Արցախը հանձնելու առումով մեղավորներ փնտրել ու գրպանները գցել։ Սրանով նա փորձում է թաքցնել իր վարած քաղաքականության պրոադրբեջանական ու պրոթուրքական բնույթը։ Թաքցնել այն հանգամանքը, որ իր արտաքին քայլերի մի ստվար մասը համընկնում է Ադրբեջանի ու Թուրքիայի շահերի հետ։
«Մայր Հայաստան»կուսակցության վարչության անդամԴերենիկ Մալխասյանի ֆեյսբուքյան էջից
Զավեշտ է Փաշինյան Նիկոլի արդարացումը
Արցախը Ադրբեջանի կազմում ճանաչելու հետ կապված «ինքնիշխան» Փաշինյան Նիկոլը Պուտինի առաջ նստած արդարանում է, թե ինքը գնաց այդ քայլին միայն այն բանից հետո, երբ Ռուսաստանի ղեկավարը երկու անգամ հայտարարեց, որ Արցախը դե յուրե Ադրբեջանի կազմում է եղել։
Թողնենք այն հանգամանքը, որ նույնիսկ Հայաստանը չէր ճանաչել Արցախի անկախությունը, Ռուսաստանն ու որևէ այլ երկիր ինչո՞ւ պետք է անկախություն ճանաչեին։
Բայց զավեշտը Փաշինյան Նիկոլի արդարացումն է։ Իր կողմից Արցախն Ալիևին հանձնելու փաստը հիմնավորում է 3-րդ երկրի ղեկավարի հայտարարություններով։ Այսինքն դու այդքան «ինքնիշխան» ես, որ հուզվել ես 3-րդ երկրի ղեկավարի խոսքերից ու վազել ես Պրահա՝ Արցախը հանձնել Ադրբեջանին։ Բա որ վախն էլ ասեն՝ գնա գլուխդ պատովը տուր, գնալո՞ւ ես։
Իրականում Փաշինյան Նիկոլը լավ է հասկանում, թե ինչ պատմական հանցագործություն է արել Արցախի ու արցախահայերի հետ, ուստի չի հանդարտվում ու փորձում է Արցախը հանձնելու առումով մեղավորներ փնտրել ու գրպանները գցել։ Սրանով նա փորձում է թաքցնել իր վարած քաղաքականության պրոադրբեջանական ու պրոթուրքական բնույթը։ Թաքցնել այն հանգամանքը, որ իր արտաքին քայլերի մի ստվար մասը համընկնում է Ադրբեջանի ու Թուրքիայի շահերի հետ։
«Մայր Հայաստան» կուսակցության վարչության անդամ Դերենիկ Մալխասյանի ֆեյսբուքյան էջից