Լրահոս

11.01.2012 21:39


Ե՞րբ է տեղի ունենալու ՀՀԿ համագումարը

Ե՞րբ է տեղի ունենալու ՀՀԿ համագումարը

Այսօր երեկոյան Հայաստանի Հանրապետական կուսակցության կենտրոնական գրասենյակում տեղի է ունեցել աշխատանքային խորհրդակցություն գործադիր մարմնի անդամների հետ, որը վարել է ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը:

ԱԺ փոխխոսնակ, ՀՀԿ մամուլի քարտուղար Էդուարդ Շարմազանովը հայտնել է, որ խորհրդակցության ժամանակ քննարկվել են ներկուսակցական հարցեր, այդ թվում` շտաբների ձևավորման, համագումարի նախապատրաստական աշխատանքներ և այլ հարցեր: Շարմազանովի խոսքերով` պաշտոնանկություններ չկան:

ՀՀԿ մամուլի քարտուղարը նշել է, որ կուսակցության համագումարը նախատեսվում է անցկացնել փետրվարի կեսերից մինչև մարտի սկիզբն ընկած ժամանակահատվածում:

Այս խորագրի վերջին նյութերը