Մոսկվայում ամենաթանկ գնով վաճառված բնակարանն արժեցել է 50 մլն դոլար
2011թ. Մոսկվայում բնակարանների կայացած ամենաթանկ գործարքը կազմել է 50 մլն դոլար: Այդ գնով բնակարան է վաճառվել Մոսկվայի կենտրոնում:
«Կրիստալ Հաուս» համալիրում գտնվող բնակարանի սեփականատերը գործարար և քաղաքական գործիչ Վլադիմիր Գրուզդեվն էր, ով վերջին երկու տարիներին հարմար գնորդի էր փնտրում:
1230 մ² ընդհանուր մակերեսով բնակարանը տեղակայված է 5 վերգետնյա և երկու ստորգետնյա հարկերում, իսկ վերին հարկում կա մեծ լողավազան: Բնակարանում կա վեց ավտոմեքենայի համար նախատեսված սրահ:
Ամենաթանկ վաճառված բնակարանների ցուցակում երկրորդ տեղում «Патриаршие пруды» թաղամասում գտնվող բնակարանն է, որի համար գնորդը վճարել է 42,8 մլն դոլար: Բնակարանի ընդհանուր մակերեսը կազմում է 952 մ²: