Լրահոս

31.03.2026 09:37


Օդի ջերմաստիճանը վաղվանից կբարձրանա

Օդի ջերմաստիճանը վաղվանից կբարձրանա

Հայաստանի Հանրապետության շրջանների զգալի մասում այսօր ցերեկը ժամանակ առ ժամանակ սպասվում են տեղումներ։ Տեղեկությունը հայտնում է ՀՀ ՇՄՆ Հիդրոօդերևութաբանության և մոնիտորինգի կենտրոնը։

Օդերևութաբանների կանխատեսումների համաձայն` տեղումները լեռնային գոտիներում կդտվեն գիշերը՝ ձյան, ցերեկը՝ թաց ձյան, իսկ նախալեռնային և հովտային գոտիներում՝ անձրևի տեսքով։ Քամին կլինի հարավարևմտյան` 2-5 մ/վ արագությամբ։

Ապրիլի 1-ին, 2-ի գիշերը սպասվում է առանց տեղումների եղանակ։

Օդի ջերմաստիճանն ապրիլի 1-3-ին ցերեկային ժամերին աստիճանաբար կբարձրանա 2-4 աստիճանով։

Երևան քաղաքում նույնպես այսօր ժամանակ առ ժամանակ սպասվում է անձրև։ Ապրիլի 1-ին, 2-ի գիշերը սպասվում է առանց տեղումների եղանակ։

Այս խորագրի վերջին նյութերը