Լրահոս

11.01.2012 20:01


Բաշար Ասադը հանկարծակի հայտնվել է իր կողմնակիցների հանրահավաքին

Բաշար Ասադը հանկարծակի հայտնվել է իր կողմնակիցների հանրահավաքին

Սիրիայի նախագահ Բաշար Ասադը հանկարծակի հայտնվել է մայրաքաղաք Դամասկոսում իր կողմնակիցների կազմակերպած հանրահավաքին։ Հրապարակային գործողությունների կադրերը ցուցադրվել են սիրիական պետական հեռուստատեսությամբ։

Հայտնվելով հավաքվածների դեմ ոչ պաշտոնական հագուստով՝ նա հայտարարել է, որ ցանկանում է ցույց տալ իր սերը սիրիացի ժողովրդի հանդեպ։ Հանրահավաքին ներկա են եղել նար Ասադի կինն ու երեխաները։ Տեղեկացնենք, որ մամուլում տեղեկություններ էին շրջանառվում, թե Սիրիայի նախագահի ընտանիքի անդամները հեռացել են Սիրիայից։

Երկուշաբթի ժողովրդին ուղղված ուղերձում Բաշար Ասադը հայտարարել էր, որ երկրում շարունակվող անկարգությունների հետևում կանգնած են արտաքին ուժերը։

Ելույթ ունենալով հանրահավաքի մասնակիցների առջև՝ նա ասել է, որ կասկած չկա՝ իրենք հաղթանակ են տանելու դավադիրների դեմ։

Այս խորագրի վերջին նյութերը