Ամիրյան 8 հասցեն ամեն անձրևի հետ վերածվում է խայտառակության խորհրդանիշի (տեսանյութ)
Դիտահորերն ու հեղեղատարերը ոչ թե աշխատում են, այլ պարզապես գոյություն չունեն՝ թղթի վրա «կարգին», իրականում՝ լիովին անգործունակ։ Ամեն «անսպասելի» անձրևից փողոցը վերածվում է լճի, ջուրը լցվում է մուտքեր, նկուղներ, մարդիկ կրում են վնասներ, իսկ քաղաքային իշխանությունը ձևացնում է, թե «ամեն ինչ վերահսկվում է», մինչդեռ այս ամենն արդեն բացահայտ անպատասխանատվություն է։
Տարիներով նույն խնդիրը կա, բայց ոչ մի հիմնարար լուծում չի տրվում։ Փոխարենը՝ միլիարդներ են ծախսվում, պարգևավճարներ են բաժանվում, իսկ քաղաքացին մնում է ջրի մեջ։
Քաղաքը չի կարող ապրել այսպիսի խայտառակ պայմաններում։ Եթե նույնիսկ տարրական անձրևաջրերի հեռացում 8 տարում ՔՊ-ն չկարողացավ կազմակերպել, նշանակում է, որ ՔՊ-ն պարզապես անկարող է կառավարել Երևանը։
Երևանի ավագանու «Մայր Հայաստան» խմբակցության անդամ Սարգիս Տեր-Եսայանի ֆեյսբուքյան էջից