Աշխարհ

30.03.2026 11:10


Սաուդյան Արաբիան հրթիռներով և ԱԹՍ-ներով հարձակման է ենթարկվել

Սաուդյան Արաբիան հրթիռներով և ԱԹՍ-ներով հարձակման է ենթարկվել

Սաուդյան Արաբիան կալանել է հրթիռներ և անօդաչու թռչող սարքեր: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդում է Al-Arabiya հեռուստաալիքը՝ հղում անելով երկրի պաշտպանության նախարարությանը։

«Սաուդյան Արաբիայի պաշտպանության նախարարությունը հայտարարել է, որ հայտնաբերել և ոչնչացրել է թևավոր հրթիռներ, ինչպես նաև հինգ բալիստիկ հրթիռ, որոնք թիրախավորում էին Արևելյան նահանգը»,-հաղորդում է հեռուստաալիքը։

Բացի այդ, Սաուդյան Արաբիայի պաշտպանության նախարարության տվյալների համաձայն, «վերջին մի քանի ժամվա ընթացքում կալանվել և ոչնչացվել է 15 անօդաչու թռչող սարք»։

Ռազմական գերատեսչության հաղորդագրության մեջ նաև ասվում է Էր Ռիադի ուղղությամբ յոթ բալիստիկ հրթիռի արձակման մասին։

«Երկու հրթիռ կալանվել է, մեկը՝ ոչնչացվել, իսկ մնացած չորսն ընկել են Պարսից ծոցը և չբնակեցված շրջաններում»,-նշվում է հրապարակման մեջ։

The Associated Press գործակալության տվյալներով՝ Բահրեյնում նույնպես երկու անգամ հրթիռային տագնապի ազդանշաններ են հնչել։

ԱՄՆ-ն և Իսրայելը փետրվարի 28-ից ռազմական գործողություններ են սկսել Իրանի դեմ։ Թեհրանը պատասխանել է՝ հարվածելով Իսրայելին և տարածաշրջանի երկրներում էներգետիկ օբյեկտներին և ամերիկյան ռազմաբազաներին։

Այս խորագրի վերջին նյութերը