Լրահոս

30.03.2026 11:39


Ավտոտնակում այրվել է մեքենա. կա տուժած

Ավտոտնակում այրվել է մեքենա. կա տուժած

Lոռու մարզային օպերատիվ կառավարման կենտրոն մարտի 29-ին ժամը 23։38-ին ահազանգ է ստացվել է, որ Ախթալա բնակավայրի Օրջոնիկիձեի փողոցի շենքերից մեկի մոտակայքում գտնվող ավտոտնակում մեքենա է այրվում․ կա տուժած։

Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։

Ինչպես տեղեկացնում է ՀՀ ՆԳՆ փրկարար ծառայությունը, հրդեհը մեկուսացվել է մարտի 30-ին, ժամը 00։05-ին, մարվել՝ 00։45-ին։

Այրվել է «Mercedes-Benz» մակնիշի ավտոմեքենան և ավտոտնակում առկա ավտոպահեստամասեր․ տուժածը տեղափոխվել է բժշկական կենտրոն։

Այս խորագրի վերջին նյութերը