Փաշինյանի թիկապահը տեղում հարվածել է նրա հետ վիճած երիտասարդի ծնոտին (տեսանյութ)
«Իշխանություն» լրատվականի ձեռքի տակ է հայտնվել բացառիկ տեսանյութ, որտեղ երեւում է, թե ինչպես են Նիկոլ Փաշինյանի անվտանգության աշխատակիցները հարձակվել նրա հետ Սուրբ Աննա եկեղեցում վիճած երիտասարդի վրա։ Ականատեսները պատմեցին, որ ՊՊԾ-ականը բռունցքով հարվածել է երիտասարդի ծնոտին։
Տեսանյութում նկատվում է, որ տղան վայր է ընկնում, ապա վեր կենալուց հետո ակնհայտորեն դժվարությամբ է կառավարում դեմքի շարժումները՝ ծնոտի հատվածում ստացած հարվածի հետեւանքով։
Ըստ ներկաների՝ Նիկոլ Փաշինյանի հեռանալուց հետո նրա անվտանգության աշխատակիցները մնացել եւ «հաշիվ» են մաքրել երիտասարդի հետ։
Փաստացի, Փաշինյանի հետ վիճած երիտասարդին եւ նրա եղբորը, ով փորձել է մեղմել իրավիճակը, հենց եկեղեցու ներսում են «պատժել», ապա բռնի կերպով տեղափոխել են ոստիկանություն։
Տղաները որևէ քաղաքական թիմի կամ կուսակցության հետ կապ չունեն, հավատացյալներ են, ովքեր ամեն կիրակի մասնակցում են պատարագի: Կադրերում երևում է՝ երկու եղբոր ձեռքին էլ աղոթագիրք կա:

Լիա Սարգսյանի ֆեյսբուքյան էջից