Լրահոս

11.01.2012 17:38


2011–ին Գերմանիայի տնտեսական աճը կրճատվել է

2011–ի վերջին քառորդում 0,25%–ով կրճատվել է Գերմանիայի տնտեսությունը։ Այս մասին հաղորդում է Գերմանիայի դաշնային վիճակագրական բյուրոն։

Այսպիսով, 2011թ. արդյունքներով՝ ԳԴՀ ՀՆԱ–ն 2011–ին աճել է 3%–ով։ 2010–ին այդ ցուցանիշն ավելացել էր 3,7%–ով, որը վերջին 20 տարիների ամենաբարձր արդյունքն էր։

Վիճակագրական ծառայության հաղորդագրության մեջ նշվում է, որ նախորդ տարի ՀՆԱ–ի աճի հիմնական բաղադրիչը կազմել է ներքին սպառումը։ Ընդ որում, կրճատվել են Գերմանիայից ԵՄ արտահանման ծավալները Եվրամիության երկրներում շարունակվող պարտքային ճգնաժամի համապատկերում։ Ինչպես ընդգծում է «Ռոյթերս» գործակալությունը, հղում անելով «Berenberg Bank»–ին, դեպի ԵՄ երկրներ և Շվեյցարիա արտահանումը կազմում է Գերմանիայի ՀՆԱ–ի 28%–ը, իսկ, օրինակ, դեպի Չինաստան՝ ընդամենը 2,5%։

ԳԴՀ կառավարությունը կանխատեսում է, որ 2012–ին երկրի տնտեսությունը կաճի 1%–ով։

Այս խորագրի վերջին նյութերը