Լրահոս

26.03.2026 09:00


Բացահայտվել է 20-ամյա աղջկա uպանության դեպքը. կալանավորվել է փաստաբան Արամ Թումանյանը․ նրա կնոջ նկատմամբ խափանման միջոց է ընտրվել չբացակայելու արգելքը

Բացահայտվել է 20-ամյա աղջկա uպանության դեպքը. կալանավորվել է փաստաբան Արամ Թումանյանը․ նրա կնոջ նկատմամբ խափանման միջոց է ընտրվել չբացակայելու արգելքը

Մարտի 25-ին Shamshyan.com-ը տեղեկություն էր հրապարակել, որ բացահայտվել է Երևանում 20-ամյա աղջկա սպանությունը։

Այս սպանությունը կատարելու կասկածանքով դատարանի որոշմամբ կալանավորվել է ՀՀ Փաստաբանների պալատի փաստաբան Արամ Թումանյանը, իսկ նրա կնոջ նկատմամբ խափանման միջոց է ընտրվել չբացակայելու արգելքը։

2022 թվականի հունվարի 21-ին տեղեկություն էր հրապարակել Երևանի Արաբկիր վարչական շրջանի Մամիկոնյանց 38/3 շենքի բակում հայտնաբերված 20-ամյա աղջկա մասին։

Այդ օրը՝ ժամը 09:00-ի սահմաններում, ոստիկանության Արաբկիրի բաժին ահազանգ էր ստացվել, որ նշված շենքի բակում քաղաքացի կա ընկած, ում օպերատիվորեն ժամանած Երևանի 103 շտապօգնության բժիշկների հերթապահ խումբը տեղափոխել էր հիվանդանոց։

SHAMSHYAN.com-ը հայտնել էր, որ ըստ նախնական տեղեկությունների, ինչն առաջին իսկ պահից ստացվել էր նաև ոստիկանության Արաբկիրի բաժնում և ՀՀ Քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Արաբկիրի քննչական բաժնում, 20-ամյա Ինգա Ա.-ն իրեն 3-րդ հարկի պատուհանից ցած էր նետել և նույն օրը նախաձեռնվել էր քրեական վարույթ։

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, Արաբկիրի քննչական բաժնում նախապատրաստված քրեական վարույթի շրջանակում քննիչներն իրականացրել են հսկայածավալ գրագետ աշխատանք, և դրա արդյունքում պարզվել է, որ տեղի ունեցածը ոչ թե ինքնասպանություն է (քանի որ օրեր անց՝ փետրվարի 10-ին, հիվանդանոց տեղափոխված Ինգա Ա.-մ մահացել է), այլ սպանություն, որը կազմակերպված է եղել ամուսինների կողմից։

20-ամյա աղջկան, ով սովորելու նպատակով Վանաձորից ժամանել էր Երևան, մինչև պատուհանից նետելը Ա. Թ.-ն բութ առարկայով հարվածել էր նրան, որից հետո ամուսինները դեպքը կոծկելու նպատակով իրենց տան խոհանոցի պատուհանից նրան դուրս են նետել։

Դեպքի փաստով Արաբկիրի քննչական բաժնում երեկ՝ մարտի 24-ին, նախաձեռնվել է քրեական վարույթ ՀՀ Քր. օր.-ի 104-րդ հոդվածի 2-րդ մասի 7-րդ կետի (սպանություն) հատկանիշներով։

Այս խորագրի վերջին նյութերը