Լրահոս

25.03.2026 14:06


Առաջիկա օրերին սպասվում են տեղումներ

Առաջիկա օրերին սպասվում են տեղումներ

Հայաստանի Հանրապետության տարածքում մարտի 25-ի ցերեկը, 26-28-ին, 30-ին՝շրջանների մեծ մասում՝ ժամանակ առ ժամանակ, 29-ին՝ առանձին շրջաններում, սպասվում են տեղումներ։

Այս մասին հայտնում են Հրդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնից՝ նշելով, որ տեղումները լեռնային գոտիներում կլինեն թաց ձյան, նախալեռնային և հովտային գոտիներում՝ անձրևի տեսքով։

Առանձին վայրերում հնարավոր է նաև ամպրոպ։

Քամին`հարավարևմտյան` 2-5 մ/վ, մարտի 25-ի ցերեկը և ամպրոպի ժամանակ առանձին շրջաններում սպասվում է նաև քամու ուժգնացում՝ 13-16մ/վ արագությամբ:

Օդի ջերմաստիճանը մարտի 25-ի ցերեկը կնվազի 3-4, Լոռիում, Տավուշում և Սյունիքում՝ 6-8 աստիճանով, 26-ի ցերեկը ողջ հանրապետությունում ջերմաստիճանը կբարձրանա 3-5 աստիճանով։

Երևանում մարտի 25-ի ցերեկը, 26-28-ին, 30-ին՝ ժամանակ առ ժամանակ սպասվում է անձրև։ Մարտի 26-ին և 30-ին հնարավոր է նաև ամպրոպ, ամպրոպի ժամանակ սպասվում է նաև քամու ուժգնացում՝ 12-15մ/վ արագությամբ:

Մարտի 29-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։

Այս խորագրի վերջին նյութերը