Հունվարի 10-ին, Մոսկվայի Բոտկինյան հիվանդանոցում, անբուժելի հիվանդությունից, վախճանվել է լեգենդար հետախույզ Գևորգ Անդրեյի Վարդանյանը: Գևորգ Անդրեյի Վարդանյանը ծնվել է 1924թ. փետրվարի 17-ին Դոնի Ռոստով քաղաքում, իսկ 1930թ. ընտանիքը տեղափոխվել է Պարսկաստան:
1940թ. փետրվարին` 16 տարեկան Գևորգ Վարդանյանը կապ է հաստատել Թեհրանում Խորհրդային ռեզիդենտուրայի հետ և սկսվել է նրա հետախուզական, հերոսական գործունեությունը:Գևորգ Վարդանյանի կյանքի և 46 ամյա ծպտյալ գործունեության մեծագույն մասն դեռ «Հույժ գաղտնի» դրոշմն է կրում: Բացահայտված են միայն իրանական գործունեության էջերը, երբ 1943 թվականին, Թեհրանի կոնֆերանսի օրերին, նրա կազմակերպած խմբի արդյունավետ աշխատանքների շնորհիվ, հաջողվեց կանխել «Մեծ եռյակի» դեմ ծրագրված մահափորձը:
Գևորգ Վարդանյանը կնոջ` Գոհար Վարդանյանի հետ Իրանում հաջողությամբ գործել են մինչև 1949 թվականը, այնուհետև իրենց գործունեությունը, ներառյալ 1992թ., շարունակել են այլ երկրներում:
Գնդապետ Գևորգ Վարդանյանը մինչև վերջերս էլ շարունակում էր ակտիվորեն աշխատել ՌԴ Արտաքին հետախուզական ծառայությունում` մեծ սիրով ու պատրաստակամությամբ իր պրոֆեսիոնալ հարուստ փորձն էր հաղորդում երիտասարդ հետախույզներին, ելույթ ունենում բուհերի ուսանողների և այլ լսարանների առջև:
Գևորգ Վարդանյանի անցկացրած փայլուն գործողությունները կարող են ընդգրկվել շատ երկրների հատուկ ծառայությունների դասագրքերում` որպես հետախույզի արդյունավետ աշխատանքի օրինակներ:
Գևորգ Անդրեյի Վարդանյանը Խորհրդային արտաքին հետախուզական ծառայության առաջին հետախույզն էր, որ իր կենդանության օրոք արժանացել է «Խորհրդային Միության Հերոսի» կոչման:
Գևորգ Վարդանյանն իր կյանքի ընթացքում արժանացել է պետական և կառավարական բազմաթիվ շքանշանների և այլ պարգևների, ինչպես նաև 85-ամյակի կապակցությամբ, ՀՀ նախագահի հրամանագրով պարգևատրվել է «Պատվո շքանշանով»:
Մշտապես բնակվելով Մոսկվայում, Գևորգ Վարդանյանը հաճախ էր լինում Մայր Հայրենիքում, չէր խզում կապերը Հայաստանի հետ և ամեն անգամ սիրով էր այցելում ՀՀ Ազգային անվտանգության ծառայություն, ուր նրան բոլորը հարգում և ակնածանքով էին վերաբերվում:
ՀՀ ԱԱԾ ղեկավարության կողմից Գևորգ Վարդանյանը պարգևատրվել է «Հետախուզությունում ծառայության համար» կրծքանշանով և նրան շնորհվել է անվտանգության մարմինների «Պատվավոր աշխատակցի» կոչում: Հայաստանի անվտանգության մարմինների պատմության թանգարանի հետախուզությանը վերաբերող ցուցափեղկում իրենց պատվավոր տեղն են գտել Գևորգ և Գոհար Վարդանյանների հերոսական գործունեությունը ներկայացնող որոշ նյութեր:
Ազգային անվտանգության ծառայության ղեկավարությունը և ողջ անձնակազմը սգում է Գևորգ Անդրեյի Վարդանյանի մահը և իր խորը ցավակցությունը հայտնում նրա կնոջը` Գոհար Վարդանյանին, ընտանիքին, մերձավորներին և ընկերներին: Լեգենդար հետախույզի և համակրելի մարդու կերպարը միշտ վառ կմնա ընկերների, աշխատակիցների, բոլոր ճանաչողների սրտերում:
ԱԱԾ–ն ցավակցում է

ՀՀ Ազգային անվտանգության ծառայություն