Քաղաքական

25.03.2026 09:42


«Սլեշկեքա, որ շարածա». Ինչ է կատարվում Կառավարական շենքում․ «Իրավունք»

«Սլեշկեքա, որ շարածա». Ինչ է կատարվում Կառավարական շենքում․ «Իրավունք»

«Իրավունք» թերթը գրում է. «Կառավարական աղբյուրների փոխանցմամբ, կառավարական շենքում, սկսած ստորին օղակների աշխատակիցների կաբինետներից, «սլեշկեք են, որ շարած են»։

Ըստ նույն աղբյուրի, աշխատակիցները իրար հետ խուլ ու համրի ժեստերով են խոսում, ինչպես աղբյուրն է ասում` «շառից, փորձանքից հեռու տրամաբանությամբ»:

Աղբյուրն այն կարծիքին է, որ Փաշինյանի մոտ վախերը հասել են այն աստիճանի, որ կասկածով է վերաբերվում անգամ կառավարության ամենացածր աշխատակազմին, որ հանկարծ «մեջքից դանակով չհարվածեն»:

Արդյունքը, տոտալ հսկողության սահմանումն է, որ որեւէ մեկն ավելորդ անգամ բերանը բացել չկարողանա»։

Այս խորագրի վերջին նյութերը