Հյուսիսային Կորեայում նա, ով չի սգացել Կիմ Չեն Իրի մահը, 6 ամսով կուղարկվի աշխատանքային ճամբար
Կորեայի Ժողովրդադեմոկրատական Հանրապետության (Հյուսիսային Կորեա) դատարաններում այս օրերին տեղի են ունենում «հատուկ» նիստեր։ Քննարկվում է այն մարդկանց պահվածքը, ովքեր բավարար կերպով չեն արտահայտել իր զգացմունքները, չեն սգացել երկրի նախկին առաջնորդ Կիմ Չեն Իրի մահը։ Այս մասին, «Ինտերֆաքս»–ի փոխանցմամբ, հաղորդում են հարավկորեական լրատվամիջոցները։
Նրանք, ովքեր «մեղավոր» կճանաչվեն այս գործում, կդատապարտվեն ու կստանան «արժանի» պատիժը՝ «կվերադաստիարակվեն». նրանք մինչև վեց ամիս ստիպված կլինեն անցկացնել աշխատանքային ճամբարում։
Հյուսիսային Կորեայի նոր առաջնորդ Կիմ Չեն Ինը հայտարարել էր Կիմ Ին Սենի և Կիմ Չեն Իրի ծննդյան օրվա առիթով «մեծահոգաբար» համաներում շնորհելու մասին: Սակայն չեն պարզաբանվում համաներման մանրամասները: Հայտնի է միայն, որ համաներման մասին որոշումն ընդունել է Կորեայի Ժողովրդադեմոկրատական Հանրապետության խորհրդարանը, և այն գործելու է փետրվարի 1-ից: Կտարածվի՞ արդյոք այս համաներումը վերոհիշյալ «անդաստիարակների» վրա՝ չի նշվում։