Լրահոս

23.03.2026 15:38


Սարալանջի պողոտայի մի հատվածը 3 ամսով կփակվի

Սարալանջի պողոտայի մի հատվածը 3 ամսով կփակվի

Հիմնանորոգման նպատակով 3 ամսով կփակվի Սարալանջի պողոտայի մի հատվածը։ Այս մասին նշված է Երևանի քաղաքապետարանի տարծած հայտարարության մեջ։

«Ապրիլի 3-ից 90 օրացուցային օրով կփակվի Արաբկիր վարչական շրջանի Սարալանջի պողոտա՝ Ա.Ավետիսյան - Վ.Փափազյան փողոցների հատման խաչմերուկը Վաղարշյան - Ա.Ավետիսյան փողոցների հատման խաչմերուկին միացնող ճանապարhահատվածը՝ հիմնանորոգման նպատակով»,–նշված է հայտարարությունում։

Այս խորագրի վերջին նյութերը