Հարցազրույց «Սոցիոմետր» ՀԿ նախագահ, սոցիոլոգ Ահարոն Ադիբեկյանի հետ
–Ինչպե՞ս կգնահատեք մեր երկրի ժողովրդագրական վիճակը։
–Այսօրվա խնդիրներից է արտագաղթը։ Արտագաղթողների քանակի վերաբերյալ կան և՛ պաշտոնական, և՛ոչ պաշտոնական տվյալներ, որոնք իրարից բավական շատ են տարբերվում։ Բայց, այնուամենայնիվ, արտագաղթը բավական մտահոգիչ է։ Երկրորդ մտահոգող հանգամանքն այն է, որ մենք դառնում ենք կրճատվող ազգ։ ՄԱԿ–ն ազգերին բաժանում է 4 խմբի՝ աճող, թվաքանակը պահպանող, կրճատվող և անհետացող։ Մենք դեռ անհետացողի մեջ չենք մտնում, և հույս ունենք, որ երկրագնդի վրա դեռ հայերեն կխոսեն։
–Պաշտոնական տվյալներով՝ Հայաստանից մեկնողների և ժամանողների բացասական սալդոն կազմել է 64 897 մարդ...
–Դա շատ կասկածելի թիվ է։ Դրա հենքային տվյալն է ոչ այնքան ճշգրիտ, որովհետև միգրացիոն հոսքերը շատ ավելի ուշ են սկսել վերահսկել, քան արտագաղթ է տեղի ունեցել։ Բացի այդ, Ադրբեջանի հետ խնդիր ունենք, իսկ իրենք իրենց բնակչության քանակը 3 մլն–ով ավելի են գրում, որովհետև Ադրբեջանում լավագույն դեպքում 6 մլն բնակչություն կա, իսկ իրենք ներկայացնում են 9–ը մլն։ Աշխարհը սրա մասին լավ գիտի, սակայն նրանք պնդում են, որ 9–ը մլն են։ Դե մենք էլ պնդում ենք, որ 3 մլն–ից ավելի ենք։ Ինչ որ է։ Հիմա՝ այս պահին, ոչ այնքան սրա թվաբանական հաշվարկն է վտանգավոր, որքան ծնելիության կրճատումը, ամուսնությունների կրճատումը և երիտասարդ տղամարդկանց արտագաղթը։ Մեր հարսնացուները փեսացու չունեն։
–Իսկ ո՞ր խնդիրներն են մարդկանց ստիպում լքել հայրենիքն ու հեռանալ։
–Առաջին պատճառն աշխատատեղերի պակասն է։ Գիտե՛ք, պետք է մարդկանց ոչ թե 8 կամ 10 հազ դրամ սոցիալական նպաստ տալ, այլ բնակչության այն հատվածի համար, որն ունակ է աշխատելու, աշխատատեղեր ստեղծել։ Երկրորդը մանր, փոքր բիզնեսի աջակցության խնդիրն է։ Պետք է նպաստել, որ մարդ աշխատի ու ինքնուրույն կարողանա ընտանիք պահել, այլ ոչ թե օրինակելի հարկատու ստանալ նրանից։ Օրենքը բոլորին նույն ձևով է վերաբերվում, և հենց սկսում են մի քիչ խստացնել հարկային դաշտը, փոքր բիզնեսը չի դիմանում, փակվում է, ու մարդիկ տները վաճառում են, գնում Ռուսաստան կամ մեկ այլ տեղ, որտեղ ազգական ունեն, և կօգնեն նրանց աշխատանքի հարցում։ Ուրեմն, պետք է պետության լուրջ միջամտություն այդ հարցերում, որ գոնե մանր բիզնեսը լինի պաշտպանված։ Թեպետ վարչապետը միշտ խոսք է տալիս, որ փոքր բիզնեսը պետք է քիչ հարկվի և այլն, բայց դե, այս խնդիրը տեղից չի շարժվում։ Այս խնդիրն, իհարկե, միայն մեզ մոտ չէ. Մերձբալթյան երկրները նույնպես դրա առաջ են կանգնած, կամ Վրաստանը, Ուկրաինան, նույն Ռուսաստանը։ Սա ընդհանուր խնդիր է։
–Վարչապետն անցած տարի նշել էր՝ որքան քիչ մարդ երկրում՝ այնքան քիչ խնդիր, հետո, իհարկե, պնդել, թե կատակել է, բայց, փաստորեն, վարչապետի կատակը իրականությո՞ւն դարձավ։
–Դե, այդպես է։ Երկիրը լքում են հիմնականում դժգոհները։ Դե, եթե լքում են, սոցիալական լարվածությունն էլ մեղմվում է։ Ամբողջ աշխարհում արտագաղթը սոցիալական վիճակից ելնելով է տեղի ուենցել։ Իռլանդիան, օրինակ, որ գրեթե բնակչության կեսը կորցրեց Առաջին համաշխարհային պատերազմից հետո, 100 տարի անց վերականգնում է իր բանկչության թվաքանակը։ Նույնն էլ Թուրքիան, Հունաստանը և այլն։ Խնդիրը հետևյալն է՝ արտագաղթողներին հետ բերելու հարց պետք է լուծել։ Չինաստանն, օրինակ, կարողանում է։ Ժամանակին Թուրքիան էլ կարողացավ։ Նրանք պայմանագրով էին իրենց քաղաքացուն ուղարկում արտերկիր, ու նրա աշխատավարձի մի մասը պարտադիր գալիս էր բանկային համակարգով Թուրքիա, մի մասը՝ գնում ընտանիքին, իսկ մյուսն էլ կուտակվում էր, որպեսզի երբ նա հետ գա, գոնե ինչ–որ գումար ունենա հետագայում գործ սկսելու համար։ Դա մտածված էր, իսկ մեզ մոտ ամեն ինչ ինքնահոսի է թողած։
–Իսկ ընդհանուր առմամբ՝ ի՞նչ քայլեր են անհրաժեշտ իրավիճակը կարգավորելու համար։
–Աշխատատեղերի ստեղծումն առաջին տեղում է։ Ծրագրեր կան այսօր, որոնք մեծ աշխատատեղեր կարող են ապահովել։ Մի քանի նախագծեր կան, որոնց ես էլ էի մասնակցում, և մի դեպքում 50 հազ, մյուս դեպքում՝ 30 հազ աշխատատեղ կարող էին ապահովել։ Անհրաժեշտ էր պետական աջակցություն դրանք կյանքի կոչելու համար, սակայն պետությունը կողքի կանգնեց և ասաց, որ դա մասնավորի գործ է։ Պետության մասնակցությունը բավական խթանող կլիներ, բայց դա չեղավ, ու այդ ծրագրերն էլ չիրականացվեցին։ Օրինակ՝ Վրաստանում՝ Բաթումիում, մարդկանց կես դրույքով հող են տալիս ու 5 տարով էլ ազատում հարկերից, իսկ մեզ մոտ 1 քմ առնելու համար այնքան փող են ուզում, որ իմաստազրկվում է ներդրում կատարելը։ Պետք են կանոնակարգված ներդրումային համակարգեր, որ մարդիկ գան, այստեղ գործ դնեն, դառնան գործարար, աշխատեն, այլ ոչ թե գնան ուրիշ տեղ երջանկություն փնտրելու։
Ահարոն Ադիբեկյան.

Զրույցը վարեց Հեղինե Հարությունյանը