Կարծիք

21.03.2026 17:14


Նիկոլը Գեղարքունիքում բեմականացված փառաբանման ցերեկույթ է կազմակերպել

Նիկոլը Գեղարքունիքում բեմականացված փառաբանման ցերեկույթ է կազմակերպել

Աչքովս ընկավ, որ Նիկոլը Գեղարքունիքում բեմականացված փառաբանման ցերեկույթ է կազմակերպել, որի կուլմինացիան իր ձեռքը համբուրելու փորձերն էին։ Սցենարից շեղումներն են լինում, երբ քաղաքացիներն իրական խնդիրներով մոտենում են, Նիկոլն ու իր ամբողջ թիմը միանգամից քարկապ են ընկնում։

Բայց ինչն է հետաքրքիր՝ Նիկոլը փորձում է իրեն մեծ աջակցության շոու ցույց տալ մի մարզում, որն իր իսկ իշխանության օրոք ավելի է խրվել աղքատության ճահճի մեջ։

2018 թվականին իշխանության գալուց հետո Գեղարքունիքում աղքատությունը կրկնապատկվել է՝ անգամ հասնելով 48 տոկոսի։ Հետո, հավանաբար թվային աճպարարությունների միջոցով, մի փոքր իջեցրել են՝ հասցնելով 27 տոկոսի։ Նիկոլի տրամաբանությամբ ստացվում է, որ ինչքան տվյալ շրջանի բնակչությանն աղքատացնում ու ունեզրկում ես, այդքան քո հանրային աջակցությունն աճում է։

Սույն աղյուսակում ներկայացված է Գեղարքունիքում աղքատության ցուցանիշը 2018-ից մինչև 2024 թվականները։

«Մայր Հայաստան» կուսակցության վարչության անդամ Դերենիկ Մալխասյանի ֆեյսբուքյան էջից

Այս խորագրի վերջին նյութերը