«Մայր Հայաստան» կուսակցությունը ներկայացրեց իր 10 առաջարկները. Tert.am-ի անդրադարձը (տեսանյութ)
Երաշխավորված խաղաղության անվտանգային երաշխիքը ոչ թե ինքը՝ խաղաղությունն է, այլ անվտանգային համակարգի ապահովումը: «Մայր Հայաստան» կուսակցության նախընտրական 10 առաջարկների ներկայացումը կուսակցության առաջնորդն այդպես սկսեց՝ կարևորելով երաշխավորված խաղաղությունն ու մասնրամասնելով դրա ռազմավարության հիմնական սկզբունքները:
«Առաջինը հայկական բանակի վերականգնումն է: Մեր անվտանգության առաջին և թիվ մեկ երաշխավորը հայկական բանակն է, որը պետք է ձգտի պրոֆեսիոնալիզմի: ՀՀ բանակն իշխանափոխությունից հետո կհամալրվի ժամանակակից զինանոցով, կզարգացվի տեղական ռազմաարդյունաբերությունը: Բանակի սպայական կազմը պետք է համալրվի բարձրակարգ կադրերով, իսկ նրանց կենցաղային պայմանները կդրվեն որակապես նոր հիմքերի վրա»,-ասաց Թևանյանը:
Թևանյանը նշեց՝ ըստ իրենց ծրագրի, սահմանների պաշտպանությունը կդրվի պրոֆեսիոնալ կադրերի հսկողությանը՝ երկարաժամկետ պայմանագրերի կնքումով: Նա ընդգծեց՝ 18 տարեկան զորակոչիկի համար բանակը կդառնա ռազմական արվեստն ուսումնասիրելու, կրթվելու վայր: Խոսելով Արցախի մասին՝ նա ասաց՝ այդ էջը փակված չեն համարում, քանի որ էթնիկ զտման ենթարկվածներ կան, իսկ գերիների հարցով պայմանավորված՝ կուսակցության նախագահը հաստատում է՝ եթե Ադրբեջանն իսկապես խաղաղության է ձգտում, բոլոր գերիները պետք է վերադարձվեն Հայաստան:
Այս հարցերի համատեքստում կարևորվեց նաև 10 առաջարկի երկրորդ կետը՝ հավասարակշռված դիվանագիտությունը:
«Հայաստանը համադրելու է աշխարհի ուժեղների շահերը, բոլոր հարևանների հետ կառուցելու է կոմունիկացիոն իրական խաչմերուկ, որպեսզի մենք կարողանանք ապահովել իրական խաղաղություն և իրական անվտանգություն»,-ընգծեց կուսակցության առաջնորդը։
Կուսակցության ծրագրում առանցքային տեղ է զբաղեցնում տնտեսական և սոցիալական քաղաքականությունը։ Նախատեսվում է ապահովել տնտեսության կայուն աճ՝ նպատակ ունենալով Հայաստանի ՀՆԱ-ն մինչև 2031 թվականը հասցնել 75 միլիարդ դոլարի։ Առաջարկվում է ներդնել պարզեցված և խթանող հարկային համակարգ՝ տարեկան մինչև 60 միլիոն դրամ շրջանառության դեպքում՝ սահմանելով 0% հարկ, 60-ից 180 միլիոն դրամի դեպքում՝ 1%, ավելացված արժեքի հարկը՝ 17% և շահութահարկը նախատեսվում է սահմանել 14%: Իսկ հաջորդ առաջարկով, որը կոչվում է «Վարկային գերության և բանկային ռեկետի բացառում», թեթևացնել հասարակության պարտավորությունները:
«Մենք առաջարկում ենք հետևյալը. մինչև 5 միլիոն դրամի վարկային պարտավորությունների մասով առաջացած բոլոր տույժ-տուգանքները չեղարկել Կենտրոնական բանկի միջամտությամբ և բանկերի համաձայնությամբ»,-պարզաբանեց Թևանյանը:
Կուսակցության նախընտրական առաջարկներում ուշադրություն դարձվեց կրթական ոլորտին, որով հնարավոր է համարվում 2028-ից Հայաստանում կրթությունն անվճար դարձնել: Իսկ առողջապահական ծրագրերը ներկայացվեցին «առողջ մարմնում՝ առողջ հոգի» սկզբունքով, ըստ որի 2029-ից յուրաքանչյուր քաղաքացի կարող է ստանալ ապահովագրական փաթեթ: Կարևոր հարցերից էր նաև կենսաթոշակի նվազագույն չափը, որն առաջարկով նախատեսվում է սահմանվել 100,000 դրամ։
Քաղաքաշինության ոլորտում առաջարկվեց Երևանը դարձնել խելացի և մատչելի մայրաքաղաք՝ ժամանակակից ենթակառուցվածքներով և արդյունավետ կառավարման համակարգերով՝ ընդգծելով լայնածավալ մեգանախագծերի իրականացումը, որոնք ուղղված կլինեն Հայաստանի ընդհանուր զարգացմանը:
Կուսակցության առաջնորդ Անդրանիկ Թևանյանն ընդգծեց՝ ներկայացված առաջարկները կքննարկվեն և կհարստացնեն «Առաջարկ Հայաստանին» ծրագիրը, որով պատրաստվում են մասնակցել առաջիկա ընտրություններին: