Կարծիք

19.03.2026 19:12


2018-ին իշխանության եկած քաղաքական թիմի անդամների ճնշող մեծամասնությունն անգամ աշխատանքային գրքույկ չի ունեցել

2018-ին իշխանության եկած քաղաքական թիմի անդամների ճնշող մեծամասնությունն անգամ աշխատանքային գրքույկ չի ունեցել

Ի պատասխան տարբեր ԶԼՄ-երի գործընկերներիս հարցումների կարճ արձագանքեմ իշխանությունների ղեկավարի այսօրվա հայտարարություններին։

2018-ին իշխանության եկած քաղաքական թիմի անդամների ճնշող մեծամասնությունը անգամ աշխատանքային գրքույկ չի ունեցել ու նրանց առաջին աշխատանքը նախարարի, պատգամավորի կամ պետական այլ բարձրաստիճան պաշտոնների զբաղեցումն է եղել։ Կենսագրության և փորձի բացակայությամբ երկիրը ղեկավարելու ցավոտ հետևանքներին առ այսօր բախվում ենք բոլորս։

Թերևս սա է պատճառը, որ այսօրվա քաղաքական ուժի ղեկավարը ընդգծված անտագոնիզմ ունի այն գործիչների հանդեպ, ովքեր իրենց ամբողջ կյանքի ընթացքում Հայաստանում ու Արցախում կառուցել են, ոչ թե քանդել, բարիք են ստեղծել են, ոչ թե արժեքներ ոչնչացրել։

ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանի մամուլի խոսնակ Իվետա Տոնոյանի ֆեյսբուքյան էջից

Այս խորագրի վերջին նյութերը