Լրահոս

11.01.2012 14:13


Ֆրանսիայի Սենատը Հայոց ցեղասպանության ժխտումը քրեականացնող օրինագիծը մեկ օր շուտ կքննարկի

Ֆրանսիայի խորհրդարանի վերին պալատը` Սենատը, որոշել է Հայոց ցեղասպանությանը վերաբերող օրինագիծը քննարկել ոչ թե հունվարի 24–ին, այլ մեկ օր շուտ՝ հունվարի 23-ին։ Այս մասին «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում ասել է Ֆրանսիայի Հայ դատի գրասենյակի տնօրեն Հրաչ Վարժապետյանը։

Նրա խոսքերով՝ որոշում է կայացվել մեկ օր շուտ սկսել քննարկումը, որպեսզի ավելի շատ ժամանակ ունենան քննարկելու և քվեարկելու։

Հրաչ Վարժապետյանը նշել է, որ ներկա պահին թե՛ իշխող աջակողմյան կուսակցությունը, թե՛ ընդդիմադիր Ընկերվարական կուսակցությունը որոշակի չափով համախմբված են օրինագծին կողմ քվերակելու շուրջը՝ մոտ 65%–ով։

Հիշեցնենք, որ այն բանից հետո, ինչ  օրինագիծն արժանացավ Ֆրանսիայի Ազգային ժողովի հավանությանը, Թուրքիան հիստերիայի մեջ  ընկավ։ Նրանք անգամ որոշեցին Սարկոզի  անունով զուգրանի թուղթ ու  տակդիր  արտադրել, ինչպես նաև Թուրքիայի ֆրանսիական անվանումներով փողոցները վերանվանել։

Այս խորագրի վերջին նյութերը