Աշխարհ

18.03.2026 12:43


Դրոններով հարձակում է իրականացվել Իրաքում ԱՄՆ-ի դեսպանատան վրա

Դրոններով հարձակում է իրականացվել Իրաքում ԱՄՆ-ի դեսպանատան վրա

Իրաքում ԱՄՆ-ի դեսպանատունը մարտի 18-ին հրթիռներով և դրոններով հարձակման է ենթարկվել: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին հայտնել են Reuters և AFP գործակալությունները՝ հղում անելով հետախուզական ծառայությունների աղբյուրներին։

Լրատվական գործակալությունների լրագրողները նաև պայթյուններ են լսել դեսպանատան մերձակայքում։

Բաղդադում ԱՄՆ-ի դեսպանատունը պատերազմի սկզբից ի վեր բազմիցս արդեն ենթարկվել է Իրաքում իրանամետ խմբավորումների հարձակումներին։ Մարտի 14-ին դեսպանատունը ԱՄՆ-ի քաղաքացիներին է դիմել Իրաքն անհապաղ լքելու և երկրում գտնվող ամերիկյան դիվանագիտական ​​հաստատություններին չմոտենալու հանձնարարականով:

Reuters-ի աղբյուրները մարտի 17-ին հայտնել էին, որ առնվազն երեք անօդաչու թռչող սարքեր թիրախավորել են նաև Բաղդադի միջազգային օդանավակայանի մոտակայքում գտնվող ԱՄՆ դիվանագիտական ​​​​հաստատությունը՝ ակտիվացնելով C-RAM հակաօդային պաշտպանության համակարգերը։

Այս խորագրի վերջին նյութերը