Լրահոս

11.01.2012 13:56


ՀՀԿ–ական. «ՀՀԿ–ի ներսո՛ւմ այս կամ այն պատգամավորն իրեն պատասխանատու չի զգում կոնկրետ այս կամ այն շրջանի, մարզի համար»

ՀՀԿ–ական. «ՀՀԿ–ի ներսո՛ւմ այս կամ այն պատգամավորն իրեն պատասխանատու չի զգում կոնկրետ այս կամ այն շրջանի, մարզի համար»

Այսօր ՀՀԿ–ական պատգամավոր Ռաֆիկ Պետրոսյանն ասել է, թե կոլեկտիվ պատասխանատվություն նշանակում է անպատասխանատվություն։ Այսպիսով նա ցանկացել է պատճառաբանել մեծամասնական ընտրակարգի անհրաժեշտությունը՝ նշելով, թե մեծամասնական ընտրակարգով ընտրված պատգամավորներն իրենց տարածքների շահերն ավելի արդյունավետ կարող են ներկայացնել, քան մի ամբողջ կուսակցությունը։

«7օր»–ը Ռաֆիկ Պետրոսյանից հետաքրքրվել է՝ հետևաբար Հայաստանի Հանրապետական կուսակցությունն անպատասխանատո՞ւ է իր աշխատանքում, քանի որ մի կոլեկտիվ էլ հենց ՀՀԿ–ն է։

ՀՀԿ–ն միայն մեծամասնականով ընտրված մոտ 35 հոգի ունի։ Գումարած դրան՝ ՀՀԿ–ն՝ որպես մեծամասնություն, չի կարող անպատասխանատու լինել, որովհետև ամբողջ երկրի պատասխանատվությունը ընկած է ՀՀԿ–ի ուսերին։ Բայց ՀՀԿ–ի ներսո՛ւմ այս կամ այն պատգամավորն իրեն պատասխանատու չի զգում կոնկրետ այս կամ այն շրջանի, մարզի համար։ Ընդունենք՝ նրա անվան դիմաց գրված է, ենթադրեն, 150–րդ ընտրատարածք։ Այդ համարը համամասնական ընտրակարգով ընտրված ՀՀԿ–ականների մոտ ձևական է գրված։ Եվ նա այդ տարածքի համար պատասխանատու չէ իրականում։ Կարող է՝ ՀՀԿ–ի ընդհանուր գործունեության, հանձնարարությունները կատարելու համար պատասխանատու լինի, բայց կոնկրետ այդ տարածքի համար պատասխանատվություն չի կրում, ամբո՛ղջ կուսակցությունն է կրում,–պատասխանել է Ռ. Պետրոսյանը։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը