Լրահոս

11.01.2012 13:20


Այրվել է Թբիլիիսի հայկական Սուրբ Նշան եկեղեցին ու մնացել անմխիթար վիճակում

Այրվել է Թբիլիիսի հայկական Սուրբ Նշան եկեղեցին ու մնացել  անմխիթար  վիճակում Վրաստանի մայրաքաղաք Թբիլիսիի կենտրոնում գտնվող հայկական Սուրբ Նշան եկեղեցում հրդեհ է բռնկվել: Ինչպես տեղեկացնում է «Times.am»–ը, եկեղեցուն հարող տարածքում բնակվող քաղաքացիները նշել են, թե իրենց հայտնի չէ հրդեհի պատճառը: Հրդեհի հնարավոր պատճառների մասին հարցը շրջանցում են նաև Վրաստանի իշխանությունները: Բանն այն է, որ Վրաստանի հրշեջ ծառայությունը եկեղեցում բռնկված հրդեհը փրփուրի փոխարեն մարել է սովորական ջրով, ինչի հետևանքով վնասվել են առանց այդ էլ անմխիթար վիճակում գտնվող եկեղեցու պատերը: Իսկ  երկուշաբթի օրը՝ հունվարի 9-ին, փլվել է տաճարի հարավարևելյան սյունը: Նշենք, որ Սբ. Նշան եկեղեցում հրդեհ եղել էր նաև 2002թ.: Իսկ մինչ այդ, երկրաշարժի պատճառով խիստ տուժել էր տաճարի գավիթը: Սակայն անցած տարիների ընթացքում Վրաստանի իշխանությունները շենքը վերականգնելու համար ոչինչ չեն նախաձեռնել: Ներկայումս եկեղեցին շարունակում է կանգուն մնալ բացառապես պատերի ամրության և մնացած երեք սյուների հաշվին: «7օր»–ը Ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին երկրորդի խոսնակ տեր–Վահրամ քահանա Մելիքյանից փորձել է պարզել, թե արդյոք  իրենք այս դեպքի  մասին տեղյա՞կ են և ինչպե՞ս են արձագանքել։ Մեզ հետ զրույցում տեր–Վահրամ քահանա Մելիքյանը նշել է, թե իրենք օրվա ընթացքում հաղորդագրություն կուղարկեն և կտեղեկացնեն, թե ինչ քայլեր  է արվել այս հարցի  կապակցությամբ։ 7or.am  

Այս խորագրի վերջին նյութերը