Խաղաղ Դոն փողոցի շենքում հակահամաճարակային աղետալի վիճակ է
Ահազանգ
Երևանի Խաղաղ Դոն փողոց 31 շենքում հակահամաճարակային աղետալի վիճակ է։ Կոյուղագիծը խցանվել-վթարվել է, կեղտաջրերը լցվում են նկուղ։ Շենքում արդեն անհնար է շնչել, իսկ նկուղում ստեղծվել են վտանգավոր հակասանիտարական պայմաններ՝ մինչև իսկ Խոլերայի վարակի տարածման ռիսկով։
Այս վիճակում նկուղը չի կարող ծառայել նաև որպես ապաստարան՝ արտակարգ իրավիճակի դեպքում։ Բնակիչները պահանջում են խնդրի անհապաղ միջամտություն։
Երևանի ավագանու «Մայր Հայաստան» խմբակցության անդամ Սարգիս Տեր-Եսայանի ֆեյսբուքյան էջից