Լրահոս

11.01.2012 11:17


Թունավորումներ

Հունվարի 10-ին` ժամը 14.21-ին  տեղեկատվություն է ստացվել, որ  քացախաթթվից թունավորումով Վանաձոր քաղաքի թիվ 1 հիվանդանոց է տեղափոխվել նույն քաղաքի բնակիչ,1942 թվականին ծնված Օֆիկ Մելիքջանյանը:

Տուժածի առողջական վիճակը գնահատվել է ծանր:

Նույն օրը`ժամը 14.45-ին տեղեկատվություն է ստացվել, որ դեղորայքային թունավորումով Վայոց ձորի մարզի Եղեգնաձոր քաղաքի հիվանդանոց է տեղափոխվել Խաչիկ գյուղի բնակիչ,1983 թվականին ծնված Մենա Գրիգորյանը :

Տուժածի առողջական վիճակը գնահատվել է միջին ծանրության:

Նույն օրը`ժամը 16.30-ին տեղեկատվություն է ստացվել, որ օրգանական լուծիչից թունավորումով Երևան քաղաքի «Մուրացան» բժշկական կենտրոն է տեղափոխվել Նոր-Նորք վարչական շրջանի 6-րդ զանգվածի թիվ 8 շենքի 11-րդ բնակարանի բնակիչ, 2010 թվականին ծնված Դավիթ Օհանյանը:

Տուժածի առողջական վիճակը գնահատվել է միջին ծանրության:

Նույն օրը`ժամը 19.19-ին տեղեկատվություն է ստացվել, որ բնական գազից թունավորումով Արագածոտնի մարզի  Թալին քաղաքի հիվանդանոց է տեղափոխվել նույն քաղաքի բնակիչ, 2002 թվականին ծնված Լ.Սարգսյանը:

Տուժածի առողջական վիճակը գնահատվել է բավարար:

Հունվարի 11-ին`ժամը 02.42-ին  Երևան քաղաքի Մամիկոնյանց փողոցի թիվ 27 շենքի 49-րդ բնակարանի բնակիչներից ահազանգ է ստացվել դեղորայքից թունավորման մասին:

Կանչի վայր ժամանած շտապօգնության աշխատակիցները դեղորայքից թունավորված, 1934 թվականին ծնված Ասյա Սարգսյանին տեղում ցուցաբերել են առաջին բուժօգնություն:

Այս խորագրի վերջին նյութերը