Լրահոս

07.05.2009 15:00


Արծվիկ Մինասյան. «Պատրաստ եմ իմ լիազորությունները վայր դնել»

Արծվիկ Մինասյան. «Պատրաստ եմ իմ լիազորությունները վայր դնել»

Լրագրողների հետ հանդիպման ժամանակ խորհրդարանում Դաշնակցության կողմից հանձնաժողովի տեղերը պահելուն անդրադառնալով, Արծվիկ Մինասյանն ասել է, որ դա «ամենևին իշխանությունության մեջ մնալու ձգտում չէ, այլ ընդհակառակը՝ ընդդիմությանն ուժեղացնելու»։

-Հանձնաժողովում տեղեր ունենալը նշանակում է ընդդիմությանը լրացուցիչ հնարավորություն տալ` ավելի ամրապնդելու իր դիրքերը։ Դաշնակցությունը, ունենալով այս հանձնաժողովները, հնարավորություն է ունենալու ուժեղացնելու առաջին հերթին խորհրդարանական ընդդիմության դերակատարությունը։ Մյուս կողմից, հնարավորություն է ունենալու քննարկման առարկա դարձնել արտախորհրդարանական ընդդիմադիր ուժերի կողմից բարձրացվող և նրանց հուզող հարցերը։ Մասնավորապես ես պատրաստ եմ, որպես ֆինանսավարկային և բյուջետային հարցերով հանձնաժողովի փոխնախագահ, իմ լիազորությունները վայր դնել, որպեսզի ժառանգությունն այն ստանձնի,- ասել է Ա.Մինասյանը։

 

 

Այս խորագրի վերջին նյութերը