Գվատեմալան` իրանա–իսրայելական հարաբերությունների խաչմերուկում
Գվատեմալայի ԱԳՆ–ն տեղեկացնում է, որ երկրի նոր նախագահ Օտտո Պերես Մոլինայի պաշտոնակալման արարողությանը կմասնակցեն մոտ երկու տասնյակ պատվիրակություններ աշխարհի տարբեր երկրներից, այդ թվում նաև Իսպանիայից։
Կրքերը սակայն, բորբոքվել են այն բանից հետո, երբ արտգործնախարար Հարոլդ Կաբալյերոսը հայտարարել է, թե Իրանի նախագահ Մահմուդ Ահմադինեժադը նույնպես ներկա կլինի արարողությանը։ Քննադատական հայտարարություններով է հանդես եկել, մանսավորապես, ԱՄՆ–ի դեսպանությունը, իսկ Իսրայելն իր պաշտպանության փոխնախարար Մաթան Վիլնայիին ուղարկել է Գվատեմալա՝ նույնպես ներկա գտնվելու արարողությանը։ Թեև այնուհետև հայտարարվել է, որ Ահմադինեժադի ներկայության վերաբերյալ տեղեկատվությունը ոչ պաշտոնական է, այնուամենայնիվ կրքերը չեն հանդարտվում, և շատ փորձագետներ Իրանի ու Իսրայելի պատվիրակների միջև իսկական ճակատամարտ են կանխատեսում։
Գվատեմալան դիվանագիտական առումով կարևորություն ձեռք բերեց այն բանից հետո, երբ դարձավ ՄԱԿ–ի Անվտանգության խորհրդի ոչ մշտական անդամ։