«ABC News»–ը 7 ինքնատիպ վայրերի ցանկից հանել է Լեռնային Ղարաբաղի անունը
Ամերիկյան ABC News հեռուստաալիքի կայքէջը 2012թ. այցելության համար 7 ինքնատիպ վայրերի ցանկից հանել է Լեռնային Ղարաբաղի անունը։
Ինչպես ավելի վաղ տեղեկացրել էինք «ABC News» հեռուստաալիքը Լեռնային Ղարաբաղը ներառել է 2012թ. այցելության համար 7 ինքնատիպ վայրերի շարքում։
–Բոլոր նրանց համար, ովքեր արկածներ են փնտրում, Հայաստանի և Ադրբեջանի միջև գտնվող Լեռնային Ղարաբաղը հենց այդ վայրն է։ Արշավանքների գնացեք ձնածածկ լեռների ու կարմիր և դեղին ծաղիկներով ծածկված դաշտերի միջով։ Վայելեք խորոված միսն ու բանջարեղենը։ Եվ եթե դուք հյուրընկալեք տեղի բնակիչների տանը, մի զարմացեք, եթե նախաճաշին ձեզ թթի օղի առաջարկեն,–ասված է հոդվածում։ Դրա հրապարակումից անմիջապես հետո Ադրբեջանի ԱԳՆ–ն ԱՄՆ–ում գտնվող իր դիվանագիտական ներկայացուցչությանը հրահանգել էր ճիշտել այս տեղեկությունը, և դրա հաստատման դեպքում անհրաժեշտ միջոցառումներ ձեռնարկել։
Asbarez–ը տեղեկացնում է, որ ABC News–ը ցանկից հանելով Լեռնային Ղարաբաղի անունը՝ այն վերանվանել է «2012թ. այցելության համար 6 ինքնատիպ վայրեր»։ Ըստ պարբերականի՝ այս քայլը ադրբեջանական կողմի ճնշման հետևանք էր։