Լրահոս

11.01.2012 09:51


Բողոք–նամակ ԿԳ նախարարին և Երևանի քաղաքապետին

Շեվչենկոյի անվան թիվ 42 ավագ դպրոցի նոր տնօրեն Է. Թումանյանը արհամարելով ԿԳՆ-ի ու Երևանի Քաղաքապետարանի հրահանգները կապված դասերի վերսկսման հետ (այսինքն չջեռուցվող դպրոցներում դասերը պետք է սկսվեն հունվարի 23-ից) որոշել է որ մեր դպրոցում դասերը պետք է սկսվեն հունվարի 12-ից: Նա անօրինաբար որոշում է կայացրել անարգելով մեր , մեր երեխեների և  ուսուցիչների կարծիքը: Այսպիսի արհամարանք մենք դեռ չենք տեսել և ոչ մի տնօրենի օրոք: Խնդրում ենք Ձեզ պարզել այս խնդիրը և տեղեկացնել այս մասին ԿԳՆ-ին ու Երևանի Քաղաքապետարանին: Շարունակելով խոսքը կցանկանաինք ներկայացնել դպրոցի վիճակի մասին համառոտ բնութագիր:

Դպրոցը գտնվում է քանդված վիճակում , չի ջեռուցվում , պատերը քանդված են , իսկ դռները ու պատուհանները կոտրված և մաշված: Ինչպես է մեր տնօրենը պատկերացնում դասերի վերսկսումը այս պայմաններում ու այս ժամանակ մենք չենք պատկերացնում: Դպրոցում ավելի ցուրտ է քան դրսում: Տաք օրերին ջերմաստիճանը հասնում է մինչև +6 աստիճանի , իսկ ցուրտ օրերին հասնում է մինչև -4 աստիճանի:Սրանք մոտավոր թվեր են: Ջեռուցման սարքերը կամ փչացած են կամ լավ չեն աշխատում և շատ քիչ են: Դպրոցի անգամ 1/3-ը չի տաքացվում: Դասարանների պատուհանները բաց են դռները նույնպես , քանի որ կամ ապակի չկա կա էլ կոտրված են: Պատերը քանդված են իսկ մանրահատակը բացակայում է կամ էլ տեղ-տեղ կարկատված է: Դիմում ենք նաև ԿԳՆ-ին ու Երևանի Քաղաքապետարանին և խնդրում ենք լուծել այս խնդիրը: Դպրոցում սովորող մոտ 400 աշակերտներից մենք վստահ ենք որ մինչև հունվարի 23-ը չի գալու մոտ 300-ը:Մնացածներն էլ կգան ու կգնան , քանի որ անհնար է այդ պայմաններում նամանավանդ սպասվող ցուրտ եղանակին դասեր անցկացնել:Մեր նոր տնօրենը երևի տեղյակ չէ մոտակա 2 շաբաթվա եղանակի տեսությունից և երևի նա միայն նայել է երկնքին ու տեսել է տաք և բաց եղանակ ու որոշել է դասերը վերսկսել հունվարի 12-ից: Դպրոցում նաև լայն տարածվել է այս վերջին շրջանում ջրծաղիկը ու դեղնախտը , իսկ մեր դպրոցի բուժքույրը գոյություն էլ չունի: Մենք նրան 2 տարի է չենք տեսել:

Մենք հայտարարում ենք որ դեմ ենք և չենք ցանկանում , որ մեր երեխաները հունվարի 12-ից հաճախեն դպրոց:Մեր երեխաները դպրոց կհաճախեն հունվարի 23-ից ինչպես մյուս բոլոր դպրոցներում է:Նախապես շնորհակալություն:

Շեվչենկոյի անվան թիվ 42 ավագ դպրոցի ծնողներ

Ռուզաննա Մարտիրոսյան

Լիանա Ասատրյան

Կարինե Առաքելյան

Սեդա Մարգարյան

Լիլյա Գրիգորյան

Սվետլանա Ալավերդյան

Այս խորագրի վերջին նյութերը