Կարծիք

09.03.2026 08:41


«Խաղաղության խաչմերուկն» արագորեն վերածվում է պատերազմի խաչմերուկի

«Խաղաղության խաչմերուկն» արագորեն վերածվում է պատերազմի խաչմերուկի

«Խաղաղության խաչմերուկն» արագորեն վերածվում է պատերազմի խաչմերուկի։

Մոլագարի բոլոր նախաձեռնություններն ավարտվում են ողբերգությամբ։

***

Ինչը ժամանակին գրում էր Լենինը իմպերիալիստական պատերազմների մասին, նույնը կասեր այսօր Իրանի դեմ սկսված պատերազմի մասին։

Պատահական չի, որ Թրամփն իրեն կայսր է համարում։ Պարզ է, որ նա ընդամենը իրական` ստվերային կայսրերի խամաճիկն է։

1. Պատերազմի պատճառը կապիտալիզմն է

Լենինի կարծիքով պատերազմները պատահական չեն․ դրանք առաջանում են կապիտալիստական մեծ տերությունների պայքարից շուկաների, հումքի աղբյուրների և ազդեցության գոտիների համար։

Նա ասում էր, որ երբ կապիտալիզմը հասնում է մենաշնորհային փուլին (իմպերիալիզմ), պետությունները սկսում են պայքարել աշխարհի վերաբաժանման համար։

2. Իմպերիալիստական պատերազմը «կողոպտիչ պատերազմ» է

Նա առաջին համաշխարհային պատերազմը գնահատում էր որպես իմպերիալիստական պետությունների միջև կողոպտիչ պատերազմ՝ ոչ թե ժողովուրդների շահերի, այլ ֆինանսական և արդյունաբերական էլիտաների շահերի համար։

Առաջին (տվյալ դեպքում արդեն երրորդ) համաշխարհային պատերազմի մասին։

3. Պատերազմը աշխարհի վերաբաժանման համար է, որովհետև մեծ տերությունները ցանկանում էին վերաբաժանել աշխարհը՝

- գաղութները

- շուկաները

- հումքի աղբյուրները

- ներդրումների տարածքները:

---

Արդեն ԱՄՆ- ում բացահայտ կերպով խոսում են Իրանին պատկանող մի քանի կղզիների օկուպացիայի մասին, նպատակը` էներգակիրների պաշարների վերահսկողությունն է։

-----

TRIPP-ի մասին արդեն կարելի գրել ավազի վրա։

«Մայր Հայաստան» կուսակցության վարչության անդամ Ստեփան Դանիելյանի ֆեյսբուքյան էջից

Այս խորագրի վերջին նյութերը