Երևանի քաղաքապետարանը փոսալցման աշխատանքների համար նախատեսել է 4 միլիարդ 292 միլիոն 290 հազար 200 դրամ։
Մի քանի օր առաջ անդրադարձել էի մի աբսուրդ երևույթի՝սալիկապատված փոսի։ Այո՛, փոս, որը լցնելու փոխարեն պարզապես սալիկապատել էին։ Այդ ժամանակ դա արդեն հարցեր էր առաջացնում, իսկ այսօր, երբ անձրև է գալիս, այդ նույն տեղը վերածվել է մեծ ջրափոսի։
Այսինքն՝ ոչ միայն խնդիրը չի լուծվել, այլ դարձել է ավելի վտանգավոր։
Շենգավիթ վարչական շրջանում մեծ ու մեքենաների համար վտանգավոր փոսերը դեռ կան։ Եվ դրանք վտանգավոր են ոչ միայն մեքենաների համար․ նման իրավիճակները կարող են հանգեցնել նաև վթարների, վնասել մարդկանց, ստեղծել իրական վտանգ երթևեկության համար։
Ու այստեղ հարցը շատ պարզ է․ ո՞ւր է գնում նախատեսված այդ հսկայական գումարը։
Սալիկապատված փոսը դարձավ ջրափոս (տեսանյութ)
Երևանի քաղաքապետարանը փոսալցման աշխատանքների համար նախատեսել է 4 միլիարդ 292 միլիոն 290 հազար 200 դրամ։
Մի քանի օր առաջ անդրադարձել էի մի աբսուրդ երևույթի՝ սալիկապատված փոսի։ Այո՛, փոս, որը լցնելու փոխարեն պարզապես սալիկապատել էին։ Այդ ժամանակ դա արդեն հարցեր էր առաջացնում, իսկ այսօր, երբ անձրև է գալիս, այդ նույն տեղը վերածվել է մեծ ջրափոսի։
Այսինքն՝ ոչ միայն խնդիրը չի լուծվել, այլ դարձել է ավելի վտանգավոր։
Շենգավիթ վարչական շրջանում մեծ ու մեքենաների համար վտանգավոր փոսերը դեռ կան։ Եվ դրանք վտանգավոր են ոչ միայն մեքենաների համար․ նման իրավիճակները կարող են հանգեցնել նաև վթարների, վնասել մարդկանց, ստեղծել իրական վտանգ երթևեկության համար։
Ու այստեղ հարցը շատ պարզ է․ ո՞ւր է գնում նախատեսված այդ հսկայական գումարը։
Հասմիկ Սարգսյանի ֆեյսբուքյան էջից