Հայ–թուրքական հարաբերությունների ճակատագիրը կախված է Պրահայում Ս. Սարգսյանի և Ի. Ալիևի քննարկումների արդյունքի՞ց
-Իմ տպավորությամբ Թուրքիան այսօր «ռելաքսի» վիճակում է. բավարարված է իր ձեռքբերումներով և աշխատում է վերջին նախապայմանի վրա՝ դա ղարաբաղյան խնդիրն է,- «7օր»-ի հարցին ի պատասխան մամուլի ասուլիսի ժամանակ ասել է «Ժառանգություն» խմբակցության անդամ Ստեփան Սաֆարյանը՝ պնդելով, որ հայ-թուրքական հարաբերությունների հաստատման գործընթացից ԼՂ-ի հարցն անջատ չէ։
Ստեփան Սաֆարյանի խոսքերով՝ հայ-թուրքական հարաբերությունները «ժամանակավորապես արգելակված են այն պատճառով, քանի դեռ առաջընթաց չի արձանագրվել ղարաբաղյան խնդրում»։
Խոսելով Հայաստանի և Թուրքիայի՝ ապրիլի 22-ի համատեղ հայտարարության մեջ գրված «ճանապարհային քարտեզի» և համաձայնեցված համապարփակ շրջանակի մասին՝ Ս. Սաֆարյանն ասել է.
-Ինչպես ապացույցներն իրենք են վկայում, նախնական պայմանավորվածություն է եղել, որ այս համաձայնությունները կստորագրվեն և կհրապարակվեն այն բանից հետո, երբ Հայատանի և Ադրբեջանի նախագահները Պրահայում այսօր կքննարկեն ԼՂ-ի հիմնախնդրի կարգավորման հարցը, և նույնպիսի շոշափելի առաջընթաց ձեռք կբերվի նաև այստեղ։