Իրանի ոստիկանապետը «Google»-ն անվանել է «լրտեսության գործիք»
Իրանի ոստիկանապետ Էսմայիլ Ահմադի-Մոկադդամը «Իրանական ազգային ինտերնետ» թեմայով մամուլի ասուլիսում «Google» որոնողական համակարգը «լրտեսության գործիք» է անվանել:
Ըստ իրանական լրատվամիջոցների, ոստիկանապետը ողջունել է իրանական ինտերնետի` ազգային տեղեկատվական ցանցի մշակումը, որը կարող է գործել ինքնուրույն, առանց ինտերնետի հետ կապի: Մոկադամի խոսքով` ներքին իրանական ցանցը կնպաստի Իրանի և նրա քաղաքացիների մասին տեղեկությունների պահպանմանը, անվտանգության ապահովմանը:
Հիշեցնենք, որ օրերս Իրանը հայտարարել էր համաշխարհային ինտերնետ ցանցից հրաժարվելու և սեփական ինտերնետը (այսպես կոչված «Հալալ»-ը) ստեղծելու մասին: