Արշակունյաց պողոտայի շենքերից մեկի մոտ հայտնաբերվել է տղամարդու մարմին
Մարտի 6-ին սպանություն է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 21։10-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության քրեական ոստիկանության գլխավոր վարչությունում, նույն գլխավոր վարչության Երևանի քրեական վարչությունում և ՀՀ ՆԳՆ ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Շենգավիթի բաժնում օպերատիվ տեղեկություններ են ստացվել, որ Շենգավիթ վարչական շրջանի Արշակունյաց պողոտայի թիվ 44 և 46 շենքերի դալանում տղամարդու դի կա։
Shamshyan.com-ի հաղորդմամբ՝ օպերատիվորեն ժամանել են քրեական և համայնքային ոստիկանները։ Տեղում պարզվել է, որ ստացված տեղեկությունը հավաստի է։
Ոստիկանները նշված վայրում հայտնաբերել են տղամարդու դի՝ դատաբժշկի նախնական եզրակացության համաձայն սուր կտրող-ծակող առարկայից ստացված հարվածի հետքերով։
Դեպքի փաստով Շենգավիթի քննչական բաժնում «սպանություն» հատկանիշներով նախաձեռնվել է քրեական վարույթ, որտեղ էլ պարզվում են դեպքի հանգամանքներն ու մահացածի ինքնությունը և ձեռնարկվում են քննչական համատեղ գործողություններ՝ հանցագործություն կատարած անձի ինքնությունը ճշտելու, նրան և հանցագործության գործիք հանդիսացող առարկան հայտնաբերելու ուղղությամբ։
Ֆոտոլրագրողը հայտնում է, որ մահացածի մարմնի մոտ, դալանի որոշ հատվածներում, հայտնաբերվել են արնանման հետքեր։