Լրահոս

10.01.2012 21:10


Վախճանվել է «Թեհրան-43»-ի լեգենդար հետախույզ Գևորգ Վարդանյանը

Վախճանվել է «Թեհրան-43»-ի լեգենդար հետախույզ Գևորգ Վարդանյանը

Այսօր` հունվարի 10-ին, Մոսկվայում, 87 տարեկան հասակում, մահացել է լեգենդար հետախույզ, ԽՍՀՄ հերոս Գեւորգ Վարդանյանը: Նախնական տվյալներով, նրան կհուղարկավորեն հայրենիքում, Հայաստանում:

Խորհրդային հետախուզության լեգենդ Գեւորգ Վարդանյանը ծնվել է 1924 թվականի փետրվարի 17-ին, Դոնի Ռոստովում: Նրա հայրը` Անդրեյ Վարդանյանը կապ է ունեցել խորհրդային արտաքին հետախուզության հետ և ուղարկվել է արտասահման առաջադրանք կատարելու: Հենց հոր ազդեցության տակ էլ Գեւորգը դարձել է հետախույզ:

Գևորգն ընդամենը 16 տարեկան պատանի էր, երբ իր կյանքը խորհրդային հետախուզության հետ կապեց: 1940թ-ից ղեկավարում էր հատուկ խումբը, որն զբաղվում էր Թեհրանում և այլ քաղաքներում ֆաշիստ գործակալների և գերմանացի հետախույզների բացահայտմամբ: Վարդանյանը ապօրինի աշխատանք է կատարել 45 տարի։ Լայնորեն հայտնի է դարձել Վարդանյանի միայն մեկ գործը՝ «թեհրանյանը»։ Նրա խումբը 1943 թ.-ին կանխեց «մեծ եռյակի»՝ Ստալինի, Ռուզվելտի և Չերչիլի դեմ իրականացվելիք մահափորձը, որը ծրագրել էր գերմանական հետախուզությունը։ Իրանում աշխատելու տարիներին Վարդանյանին ու նրա խմբին հաջողվեց մերկացնել ավելի քան 400 գերմանական գործակալների։

Այս խորագրի վերջին նյութերը