Լրահոս

10.01.2012 20:28


2011 թ. գնաճը կազմել է 4.7%

Այսօրվա նիստում Կենտրոնական բանկի խորհուրդը որոշել է անփոփոխ  8% վերաֆինանսավորման տոկոսադրույքը: ԿԲ հասարակայնության հետ կապերի ծառայությանից հայտնում են, որ 2011 թ. դեկտեմբերին արձանագրվել է 2.5% գնաճ: Արդյունքում 2011 թ. տարեկան գնաճը կազմեց 4.7%, որը գտնվում է 4% նպատակային թիրախի՝ 1.5 տոկոսային կետ տատանումների թույլատրելի միջակայքում:

Խորհուրդն արձանագրել է, որ համաշխարհային տնտեսությունից ՀՀ տնտեսություն ներթափանցող գնաճային ճնշումները կարճատև ժամանակահատվածում թույլ են. համաշխարհային տնտեսության ակտիվության նվազման հեռանկարում դեկտեմբերին արձանագրվել է հիմնական հումքային և պարենային ապրանքների միջազգային գների անկում: Այդուհանդերձ, ԿԲ ուշադրության կենտրոնում են գտնվում համաշխարհային տնտեսության զարգացումները և ապագայում դրանցից բխող գնաճային ռիսկերը:

ՀՀ տնտեսության զարգացումներից բխող գնաճային ճնշումները նվազագույնն են. ինչպես հարկաբյուջե¬տային քաղաքականության և մասնավոր ծախսումների, այնպես էլ աշխատանքի շուկայի ազդեցությունները գնաճային միջավայրի վրա գնահատվում են չեզոք:

Խորհուրդն ամփոփել է, որ ՀՀ տնտեսությունը զարգանում է Դրամավարկային քաղաքականության ծրագրերում կանխատեսված միտումներին համապատասխան, և 12-ամսյա հորիզոնի համար նախանշված 4% նպատակային թիրախի ±1.5 տոկոսային կետ տատանումների թույլատրելի միջակայքը կլինի հասանելի:

Այս խորագրի վերջին նյութերը