Լրահոս

10.01.2012 19:58


Հունվարի 16-ից Երևանի փողոցներում կգործեն տեսախցիկներն ու արագաչափ սարքերը

Հունվարի 16-ից Երևանի փողոցներում կգործեն տեսախցիկներն ու արագաչափ սարքերը Ըստ ՀՀ ոստիկանության տարածած հաղորդագրության` հունվարի 16-ից Երևանում կգործարկվեն  երթևեկության նկատմամբ վերահսկողության և իրավախախտումների արձանագրման տեսախցիկներն ու արագաչափ սարքերը: Ոստիկանությունը հորդորում է բոլոր վարորդներին պահպանել ճանապարհային երթևեկության կանոնները: Ձեզ ենք ներկայացնում խաչմերուկների ամբողջական ցանկը, որտեղ այս պահին տեղադրված են նման տեսախցիկներ: Աբովյան-Կորյուն, Կոմիտաս-Վաղարշյան, Բաղրամյան-Մոսկովյան, Բաղրամյան-Պռոշյան, Մաշտոց-Թումանյան, Մաշտոց-Ամիրյան, Խանջյան-Տիգրան Մեծ, Խանջյան-Սայաթ Նովա, Արշակունյաց-Գրիգոր Լուսավորիչ, Արշակունյաց-Գարեգին Նժդեհ փողոցների խաչմերուկներում: Ինչ վերաբերվում է արագաչափերին, ապա դրանք այսօր տեղադրված են Իսակովի, Արշակունյաց, Մյասնիկյան, Թբիլիսյան, Աթենքի, Բագրատունյաց, Սարալանջի, Աճառյան, Լենինգրադյան փողոցներում և Երևան-Սևան ավտոճանապարհին (Երևան քաղաք մուտք գործող ուղղության վրա): ՀՀ ոստիկանությունը տեղեկացնում է, որ կարճ ժամանակահատվածում Երևան քաղաքի այլ փողոցներում նույնպես տեղադրվելու են նման սարքեր, ինչի մասին հանրությունը պարբերաբար կիրազեկվի:  

Այս խորագրի վերջին նյութերը