Աշխարհ

05.03.2026 21:35


Ադրբեջանը դադարեցրել է Իրանի հետ սահմանով բեռնատարների երթևեկությունը

Ադրբեջանը դադարեցրել է Իրանի հետ սահմանով բեռնատարների երթևեկությունը

Ադրբեջանի կառավարությունը դադարեցրել է Իրանի հետ սահմանով բեռնատար մեքենաների երթևեկությունը։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին ասված է գործադիր մարմնի տարածած հաղորդագրությունում։

Նախարարական կաբինետը նշել է, որ որոշումը պայմանավորված է Նախիջևանի օդանավակայանի, դպրոցի և այլ շինությունների վրա հարձակումներով։

«Հաշվի առնելով իրավիճակը, որ ստեղծվել է միջազգային իրավունքի նորմերին և սկզբունքներին հակասող հարձակումների հետևանքով, նախարարական կաբինետը որոշել է ամբողջովին դադարեցնել Ադրբեջանի և Իրանի միջև առկա բոլոր անցակետերով բեռնատար մեքենաների երթևեկությունը»,-նշված է հաղորդագրությունում։

Հիշեցնենք՝ Ադրբեջանը 12 ժամով փակել է նաև Իրանի հետ օդային սահմանը։

Այս խորագրի վերջին նյութերը