Լրահոս

10.01.2012 17:35


«Ահա թե ինչ է պատահում, երբ իմ երեխան ինձ հարվածում է»

«Ահա թե ինչ է պատահում, երբ իմ երեխան ինձ հարվածում է»

Չիկագոյի 21–ամյա բնակչին մեղադրանք են ներկայացրել այն բանից հետո, ինչ նա «Facebook»–ում է տեղադրել իր կապկպված երեխայի լուսանկարը։ Ինչպես հայտնում է «Associated Press» գործակալությունը, մեղադրանքները ներկայացվել են դեռևս անցած շաբաթ, սակայն դատախազությունը դրա մասին հայտնել է միայն երկուշաբթի:

«The Chicago Tribune»–ը նշում է, որ միջադեպը տեղի է ունեցել դեկտեմբերի 14-ին: Ոստիկանության ուշադրության կենտրոնում է հայտնվել 22 ամսական երեխայի նկարը, որը կապկպված է եղել ժապավենով: Երեխայի հայրը՝ Անդրե Քարին, թողել է հետևյալ գրառումը. «Ահա թե ինչ է պատահում, երբ իմ երեխան ինձ հարվածում է ;)»:

Դեկտեմբերի 21-ին Կուկ շրջանի դատարանը վճռել է Քարին տուգանել 100 հազար դոլարով ու արգելել է նրան շփվել երեխայի հետ և օգտվել համացանցից: Երիտասարդ հայրը չի կարողացել մուծել գումարը և այժմ գտնվում է կալանքի տակ:

Նրա գործով հաջորդ լսումները նախատեսված են հունվարի 21-ին: Ըստ որոշ տեղեկությունների՝ Անդրեին սպառնում է յոթ տարվա ազատազրկում:

Քարիի պաշտպանները վստահեցնում են, որ լուսանկարը կատակով է արվել, և հայրն իրականում երեխային վնաս չի պատճառել:

Այս խորագրի վերջին նյութերը