Իրանը հարվածել է Բահրեյնում և Սաուդյան Արաբիայում գտնվող ամերիկյան օբյեկտներին (տեսանյութ)
ԱՄՆ պաշտպանության նախարարության երկու աշխատակից է տուժել Բահրեյնում անօդաչուի հարձակման ժամանակ։ ԱՄՆ Պետդեպին հղում անելով The Washington Post-ը գրում է, որ անօդաչուն հարվածել է հյուրանոցին, որտեղ գտնվում էին նախարարության աշխատակիցները։
Իրանի պետական հեռուստատեսությունը միաժամանակ հայտնում է, որ Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսը (ԻՀՊԿ) գրոհել է Բահրեյնում գտնվող ԱՄՆ ավիաբազան։
Ընդ որում, անօդաչուի պայթյունից հետո հրդեհ է բռնկվել Էր Ռիադում ԱՄՆ դեսպանատանը։
Սաուդյան Արաբիայի պաշտպանության նախարարությունը հաստատել է դիվանագիտական առաքելության վրա հարձակումը՝ նշելով, որ վնասն աննշան է։ Էր Ռիադում ԱՄՆ դեսպանատան վրա անօդաչուի հարձակումից հետո ԱՄՆ նախագահ Դոնալդ ԹրամփըNewsNation-ին հայտարարել է. «Շուտով կիմանաք, թե ինչպիսին կլինի պատասխանը»։
Ինչ վերաբերում է ԱՄՆ օբյեկտների կամ ԱՄՆ տարածքի վրա հարձակումներին, Թրամփն ընդգծել է, որ դա պատերազմի մի մասն է։
«Դա պատերազմի մի մասն է։ Անկախ նրանից՝ մարդկանց դուր է գալիս, թե ոչ, բայց դա այդպես է», – եզրափակել է նա։

Աղբյուրը՝ arm.sputniknews.ru