Կարծիք

03.03.2026 09:12


Թուրքերը թալանում են անգամ դպրոցների գույքը

Թուրքերը թալանում են անգամ դպրոցների գույքը

1920 թվականի նոյեմբերից մինչև 1921 թվականի ապրիլը Ալեքսանդրապոլը (Գյումրի) գտնվել է թուրքական օկուպացիայի ներքո։ Օկուպացիայի դաժան հետևանքների մասին ամբողջական մի օր կգրեմ։ Հիմա մի կարճ տեղեկություն ներկայացնեմ՝ պատկերացում կազմելու համար, թե ինչ խորքային կերպով են թուքերը թալանել քաղաքը։

Միայն մի փաստ նշեմ՝ թուրքերի հեռանալուց հետո Ալեքսանդրապոլի գավառում ոչ մի խոշոր եղջերավոր անասուն չի մնացել։

Արխիվային զեկույցներում նշվում է, որ թուքրերը անգամ թալանել ու իրենց հետ տարել են դպրոցների գույքը՝ աթոռներից մինչև լաբորատորիայի իրերը։ Թուքերը հատկապես կենտրոնացել են Ալեքսանդրապոլի առևտրական ուսումնարանի թալանի վրա, որը, առանց չափազանցության, Հայաստանի ամենահագեցած ուսումնական հաստատությունն էր։

Մանրամասները՝ այստեղ։

«Մայր Հայաստան» կուսակցության վարչության անդամ Դերենիկ Մալխասյանի ֆեյսբուքյան էջից

Այս խորագրի վերջին նյութերը