Թրամփը հայտնել է, որ Իրանում իշխանությունը ստանձնելու հավանական թեկնածուները ևս սպանված են
Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ ԱՄՆ կողմից Իրանում իշխանությունը ստանձնելու պատրաստ թեկնածու դիտարկվող անձինք ամերիկյան ու իսրայելյան հարվածների հետևանքով մահացել են։
«Հարձակումն այնքան հաջող էր, որ թեկնածուների մեծ մասը ոչնչացվել է։ Դա չի լինելու այն մարդը, ում մասին մենք մտածե ենք, քանի որ նրանք բոլորը մահացած են։ Երկրորդ կամ երրորդ տեղի թեկնածուները մահացած են»,-«Արմենպրես»-ի փոխանցմամբ, ABC News-ին ասել է Թրամփը։
Նախագահը նաև անդրադարձել է Խամենեիի սպանությանը՝ ասելով. «Ես նրան սպանեցի, նախքան նա ինձ կսպաներ։ Նրանք երկու անգամ փորձել են։ Ես նրան առաջինը սպանեցի»։
2024 թվականին ԱՄՆ Արդարադատության նախարարությունը հայտարարել էր դաշնային մեղադրանքների մասին՝ կապված նախագահական ընտրություններից առաջ Թրամփի դեմ մահափորձի կանխման հետ։ Դատարանի փաստաթղթերի համաձայն՝ իրանցի պաշտոնյաները խնդրել էին կասկածյալներից մեկին՝ Ֆարհադ Շաքերիին, կենտրոնանալ լրտեսելու և, ի վերջո, Թրամփի սպանության վրա։
ԱՄՆ ղեկավարը մարտի 1-ին հանդես էր եկել ուղերձով՝ ցավակցություն հայտնելով Իրանի դեմ գործողություններում 3 ամերիկացի զինվորի սպանվելու առնչությամբ։ Նա տեղեկացրել էր նաև, որ ամենայն հավանականությամբ ամերիկյան կողմի զոհերի թիվը կավելանա։