Կարծիք

28.02.2026 14:47


Տիգրան Ավինյանի և իր աշխատակազմի տապալված կառավարումը կամ «անմեղ» մեղավորները

Տիգրան Ավինյանի և իր աշխատակազմի տապալված կառավարումը կամ «անմեղ» մեղավորները

1. Մեղավորն աղն է

Տիգրան Ավինյանը տապալում է Երևանի կառավարումը։ Երբ հայտարարեց, թե փոսերն առաջացել են ռեկորդային քանակի աղ օգտագործելու հետևանքով, ավագանու նիստում հակադարձեցի և ապացուցեցի, որ դա սուտ է։ Դրանից հետո իր աշխատակազմը սկսեց օգտագործել իմ մատնանշած ապացույցները՝ թաքցնելով, որ հենց իրե՛նք են մեղավոր «խրամատներ» հիշեցնող այդ փոսերի համար։

2. Մեղավորն անձրևն է

Սկսեցին փոսալցման PR ակցիաները։ Բայց դա էլ տապալեցին, քանի որ չարաբաստիկ անձրևը եկավ և, ինչպես իրենք պատճառաբանեցին, լվաց կատարած փոսալցումները։

3. Մեղավորը շինարարն է

Գործակարգավարական նիստին պարզվեց, որ ասֆալտ անելուց բիտում չեն լցնում, և դրա պատճառով է, որ փոսեր են առաջանում։ Նշեցին, որ շինարարները խաբում են և իրենց շահի համար տնտեսում նյութերը։ Բայց մոռացան ասել, որ վերահսկողությունը քաղաքապետարանի ամենակարևոր պարտականությունն է, ինչը ևս տապալել են։

4. Մեղավորն «անկանխատեսելի» ձյունն է

Փետրվարի 27-ին «անկանխատեսելի» ձյուն տեղաց, որն արագ հալվում էր և ցերեկային ժամերին ճանապարհները չէին սառում։

Տարբերակ 1.

Տիգրան Ավինյանը և իր աշխատակազմը մտածեցին, թե այդ ձյունը խնդիրներ չի առաջացնի և մատնվեցին անգործության։

Տարբերակ 2.

Քանի որ, ըստ Ավինյանի, մինչ այդ ռեկորդային քանակի աղ էին օգտագործել, աղը վերջացել էր և նոր խմբաքանակ չէին գնել և, հետևաբար, չէին մաքրել փողոցները։

Տարբերակ 3.

Որրոշել են շարունակել իրենց մանիպուլյացիոն քաղաքականությունը, և որպեսզի փոսեր չառաջանան, ուղղակի աղ չեն օգտագործել։

Բայց գիշերը, երբ ջերմաստիճանը 0-ից իջավ, փողոցները սկսեցին սառել, պատվեցին մերկասառույցով և դարձան սահադաշտ։

Այս փաստերն ապացուցում են, որ Տիգրան Ավինյանը և իր աշխատակազմն իրենց տեղում չեն և չեն կարողանում ճիշտ կառավարել Երևան քաղաքը։

Հ.Գ. Գոնե երբ մատնացույց ենք անում խնդիրները և առաջարկում դրանց լուծումները, լսեք ու գործի անցեք։ Չէ՞ որ արդյունքում մեր քաղաքացիներն են դրանից տուժում։

Երևանի ավագանու «Մայր Հայաստան» խմբակցության անդամ Գրիգոր Իսկանդարյանի ֆեյսբուքյան էջից

Այս խորագրի վերջին նյութերը