Աշխարհ

28.02.2026 11:15


Իսրայելը հարված է հասցրել Իրանի նախագահի պալատին և հետախուզական կենտրոնին

Իսրայելը հարված է հասցրել Իրանի նախագահի պալատին և հետախուզական կենտրոնին

Իսրայելը հարված է հասցրել Իրանին։ Այդ մասին հայտնել է Իսրայելի արտաքին գործերի նախարարությունը։

Իսրայելի պաշտպանության նախարարը երկրում արտակարգ դրություն է հայտարարել։

Իսրայելի պաշտպանության նախարարության մամուլի ծառայությունը հայտնել է, որ փոխվել են բնակչության համար նախատեսված ուղեցույցները։ Արգելվել են հավաքները և ձեռնարկությունների աշխատանքը, ինչպես նաև կրթական գործունեությունը։

Կանոնակարգերը ներառում են «կրթական գործունեության, հավաքների և ձեռնարկությունների գործունեության արգելք՝ բացառությամբ կենսական կարևորության ոլորտների հետ կապված ձեռնարկությունները»։

Միևնույն ժամանակ իրանական լրատվամիջոցները հայտնել են, որ Թեհրանում երեք պայթյուն է գրանցվել։ Մասնավորապես, իրանական Fars լրատվական գործակալությունը հայտնել է, որ իսրայելական մի քանի հրթիռ ընկել է Իրանի մայրաքաղաքի վրա։

Ըստ տեղեկությունների՝ Իսրայելը հարված է հասցրել Իրանի նախագահի պալատին և հետախուզական կենտրոնին։

Նաև Իսրայելական հարվածների թիրախում է եղել Ալի Խամենեի նստավայրը։

Իրանի գերագույն առաջնորդը, Reuters-ի տեղեկություններով, Թեհրանում չէ և տեղափոխվել է անվտանգ վայր։

Իրանի Ղոմ և Սպահան քաղաքներում ևս պայթյուններ են գրանցվել։

Այս խորագրի վերջին նյութերը