Անկարայում քաղաքապետարանը մտադիր է «ալժիրացնել» Շառլ դը Գոլի և Փարիզի փողոցները
Թուրքիայի մայրաքաղաքի՝ Անկարայի քաղաքապետարանը Ֆրանսիայի Ազգային ժողովի կողմից Հայոց ցեղասպանության ժխտումը քրեականացնելու մասին օրինագծի ընդունմանն ի պատասխան՝ որոշել է Անկարայի Փարիզի անվան փողոցը վերանվանել Ալժիրի անվան։ Ըստ թուրքական «Անադոլու» գործակալության՝ քաղաքապետարանը որոշել է նաև ֆրանսիացի հայտնի գեներալ Շառլ դը Գոլի անունը կրող փողոցը վերանվանել ալժիրցի որևէ հերոսի անունով։
Ավելի վաղ քաղաքապետարանը որոշում էր ընդունել Թուրքիայում Ֆրանսիայի դեսպանատան մոտ ալժիրցիների ցեղասպանությանը նվիրված հուշարձան կանգնեցնել: Հատկանշական է, որ դեսպանատունը գտնվում է հենց Փարիզի անվան փողոցում։
Հիշեցնենք, որ Ֆրանսիայի Ազգային ժողովն անցած ամիս ձայների ճնշող մեծամասնությամբ ընդունեց Հայոց ցեղասպանության ժխտումը քրեականացնող օրինագիծը, համաձայն որի՝ Ֆրանսիայում Հայոց ցեղասպանությունը ժխտողներին մինչև 1 տարվա ազատազրկում է սպառնում և 45.000 եվրո տուգանք։ Դրանից անմիջապես հետո Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիբ Էրդողանը Ֆրանսիային մեղադրեց 20–րդ դարի կեսերին ալժիրցիների ցեղասպանության մեջ։